Հա

Քաղաքական

Items filtered by date: Կիրակի, 30 Մայիսի 2021 - «ԱԼԻՔ» Օրաթերթ
Կիրակի, 30 Մայիսի 2021 14:00

30 մայիսի 2021

Published in PDF

Երեքշաբթի, 25 մայիսի 2021 թ.-ին, Իրանում ԻՒՆԵՍԿՕ-ի կենտրոնատեղիում տեղի ունեցաւ լուսանկարիչ Աբբաս Խադեմի կողմից նկարւած Ս․ Թադէոս, Ս. Ստեփանոս եւ Ս. Աստւածածին «Ծոր-Ծոր» վանքերի ու եկեղեցու լուսանկարների ցուցահանդէսի բացման հանդիսութիւնը առցանց կարգով:

Published in Թեհրան

Գնչուական թափառախմբի նման անվտանգութեան տասնեակ աշխատակիցների ուղեկցութեամբ գրասենեակից գրասենեակ շրջող Նիկոլ Փաշինեանը խեղճացած է ու խեղճ այնքան, որ անգամ նրա անգերազանցելի ցինիզմն ու ամբարտաւանութիւնն ի զօրու չեն թաքցնել դա։ Խեղճութիւնը նրա՝ խորամանկել փորձող հայեացքում է ու երերացող ձայնում, սուտը թաքցնել փորձող ժեստերում ու նախկին պոռթկումներին նմանակելու չստացւող փորձերում։

Մայիսի 28-ին, Հայաստանի առաջին Հանրապետութեան հռչակման խորհրդանշական օրը կազմակերպւել էր երդման եւ խոստման արարողութիւն: Այն տեղի է ունեցել դաշնակցական Արտակ Իշխանեանի եւ իր ընկերների նահատակման վայրում, որն արդէն սրբավայր է դարձել նրանց ճանաչողների համար:

Իրանագէտ Գարիկ Միսակեանը, 168.am-ի հետ զրոյցում անդրադառնալով Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆի Երեւան եւ Բաքու կատարած տարածաշրջանային այցերին, նշեց, որ դրանք պայմանաւորւած էին յատկապէս Սիւնիքի մարզի շուրջ ստեղծւած իրավիճակով, քանի որ Իրանի համար Սիւնիքում կայունութիւնն ազգային անվտանգութեան շահերից բխող հարցերից է համարւում։

Կիրակի, 30 Մայիսի 2021 12:05

Ցաւակցագիր

Խոր ցաւով իմացանք Ամենապատիւ եւ Գերերջանիկ Տ. Տ. Գրիգոր Պետրոս Ի. Տանն Կիլիկիոյ Կաթողիկէ Հայոց Կաթողիկոս-Պատրիարքի վախճանման գոյժը։

Հ.Յ.Դ. Բիւրոյի կողմէ մեր խորին ցաւակցութիւնները կը յայտնենք Հանգուցեալի ընտանիքին, հարազատներուն, հոգեւոր եղբայրներուն եւ Հայ Կաթողիկէ համայնքի բոլոր անդամներուն:

Իշխանութեան է գալիս մի թիմ, որն ունի մշակոյթի դերի համակողմանի արժեւորում եւ պատրաստւում է այն հանրային գիտակցութեան անբաժանելի մասը դարձնել. Yerkir.am-ի հաղորդմամբ այս մասին ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, բանասիրական գիտութիւնների թեկնածու, հրապարակախօս Լիլիթ Գալստեանը՝ այսօր, «Հայաստան» դաշինքի նախընտրական ծրագրի եւ թիմի ներկայացման հանդիսաւոր միջոցառմանը:

Մենք որակեալ եւ ժամանակակից կրթութիւն ենք ապահովելու երկրի ողջ տարածքում՝ բացառելով լեռնային, բարձր լեռնային եւ սահմանամերձ համայնքներում դպրոցների օպտիմալացումը. Yerkir.am-ի հաղորդմամբ այս մասին ասաց ԱԺ անկախ պատգամաւոր, «Վերածնւող Հայաստան» կուսակցութեան փոխնախագահ Աննա Գրիգորեանը՝ «Հայաստան» դաշինքի նախընտրական ծրագրի եւ թիմի ներկայացման հանդիսաւոր միջոցառմանը:

Աւելի քան չորս ամիս տեւած հետաքննութեան արդիւնքում News.am-ը ուշագրաւ տեղեկութիւններ է պարզել նախորդ տարեվերջին առողջապահութեան նախարարութեան ՊՈԱԿ-ի կողմից պատերազմի զոհերի մարմինների եւ մասունքների ԴՆԹ նոյնականացման փորձաքննութիւնների համար նախատեսւած սարքաւորումների ձեռքբերման գործընթացի վերաբերեալ։

Կիրակի, 30 Մայիսի 2021 11:00

Առանց մեկնաբանութեան

Published in Օրւայ նկար
Էջ 1, 3-ից

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։