MENU
Տոկիօ-2020-ի յունահռոմէական ոճի ըմբշամարտի 97 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչն աչքի ընկաւ իրանա-հայկական դիմակայութեամբ։ Գորգ դուրս եկան Արթուր Ալեքսանեանն ու Մոհամմադ Հադի Սարաւին։
«Մենք հետեւողականօրէն պայաքարելու ենք մեր ընկերների ազատութեան համար»,- այս մասին նշեց «Հայաստան» խմբակցութեան քարտուղար Արծւիկ Մինասեանը՝ ներկայացնելով խմբակցութեան կողմից ԱԺ նախագահի պաշտօնում առաջադրւած Մխիթար Զաքարեանի կենսագրականը։
«Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Անդրանիկ Թեւանեանը նիստը նախագահող Կնեազ Հասանովին առաջարկեց լսել ոչ թէ ԱԺ-ում նստածներին, այլ՝ հետեւել ԱԺ կանոնակարգ օրէնքին։
«Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Սէյրան Օհանեանը յայտարարեց, որ իրենց դաշինքի՝ ԱԺ նախագահի թեկնածուն Մխիթար Զաքարեանն է։ Իսկ «Պատիւ ունեմ»-ի պատգամաւոր Արթուր Վանեցեանն էլ յայտարարեց, որ իրենց դաշինքի ԱԺ նախագահի թեկնածում «Հայաստան» խմբակցութիւնից Արթուր Սարգսեանն է։
Արտառոց վիճակում ենք, չի եղել ԱԺ այսպիսի գումարում, որ սկսենք, երբ երկու պատգամաւոր գործընկերներ գտնւում են կալանքի տակ, ազատութիւնից զրկւած, իրենց կամքին հակառակ չեն կարողանում մասնակցել ԱԺ նիստերին, լիարժէք իրականացնել իրենց լիազօրութիւնները։ Այս մասին ԱԺ 8-րդ գումարման առաջին նիստին յայտարարեց «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արմէն Ռուստամեանը՝ անդրադառնալով «Հայաստան» դաշինքի անդամներ Արթուր Սարգսեանի եւ Մխիթար Զաքարեանի՝ կալանքի տակ գտնւելուն։
Երէկ՝ օգոստոսի 1-ին, Իսլ. խորհրդարնում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանի, Թեհրանի Հայ համալսարանականների ընդհանուր միութեան, Իրանի կապի եւ տեղեկատւական տեխնոլոգիաների նախարարութեան տեղակալ Ամիր Քազեմիի եւ այդ նախարարութեանն առընթեր տեղեկատւական տեխնոլոգիաների կազմակերութեան համագործակցութեան արդիւնքում տեղի ունեցաւ ՏՏ ոլորտի իրանահայ գործարարների, ձեռնարկատէրերի եւ միջոցառման կազմակերպերպիչների միջեւ համատեղ հանդիպում-քննարկումը՝ միութեան «Նիկոլ Աղբալեան» սրահում:
ԱԺ ընդդիմադիր փոխնախագահ ունենալը սահմանադրութեան պահանջն է, մենք առաջադրելու ենք թեկնածու, իսկ Ազգային ժողովը կարող է ձեւաւորւել եւ լինել ամբողջական կազմով, եթէ մեր ընկերները ներկայ լինեն: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրոյցում ասաց «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթելեանը:
Մենք միացել ենք «Հայաստան» խմբակցութեան գործընկերների պահանջին՝ պէտք է ապահովել ազատութիւնից ապօրինաբար զրկւած պատգամաւորների ներկայութիւնն ԱԺ նիստին։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրոյցում ասաց «Պատիւ ունեմ» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Վանեցեանը։