Հա

Քաղաքական

Items filtered by date: Երկուշաբթի, 09 Օգոստոսի 2021 - «ԱԼԻՔ» Օրաթերթ

Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը միացել է «վիրտուալ տիրոյթի պաշտպանութեան» հարցը կրկին օրակարգ բերելու մի խումբ պատգամաւորների ձեռնարկած նամակ-ստորագրահաւաքին՝ ուղղւած Իսլ. խորհրդարանի նախագահին:

Published in Իրան

ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադէն այսօր՝ օգոստոսի 9-ին, իր հերթական շաբաթական մամլոյ ասուլիսի ընթացքում նշել է, որ ԱՄՆ-ն պէտք է հրաժարւի թրամփեան մտածելակերպից՝ նշելով, որ վերջին տարիներին այդ երկրի վարած առաւելագոյն ճնշման քաղաքականութիւնը ձախողել է, եւ Իրանին չի բաւարարի Միջուկային գործարքից աւելի քիչ արդիւնքներով համաձայնագիրը:

Published in Իրան

ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական խորհրդի նախաձեռնութեամբ օգոստոսի 7-ին գումարւել է ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբերի եւ գրասենեակների առցանց խորհրդակցութիւն։ Խորհրդակցութեանը մասնակցել են Հայ Դատի Կենտրոնական խորհրդի անդամները, Հայ Դատի տարածաշրջանային գրասենեակների, աւելի քան 30 երկրներում գործող Հայ Դատի յանձնախմբերի պատասխանատուները եւ ՀՅԴ մարմինների ներկայացուցիչներ։

Published in Հայ Դատ

Քաղտեխնոլոգ Արմէն Բադալեանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն հարցին, թէ ինչ նպատակների կարող է ծառայել այսպէս կոչւած Զանգեզուրի միջանցքը եւ ինչպէս կարող է իրականացւել հաւանական դեմարկացիան եւ դելիմիտացիան Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ։

Արցախի նախագահ Արայիկ Յարութիւնեանն օրերս Մարտակերտ այցի ժամանակ խօսելով այդ թւում պատերազմի ընթացքում դաւաճանութիւնների մասին՝ ասել է․ «Միանշանակ ուզում եմ ասել. դաւաճանութիւն չի եղել, դաւաճաններ չեն եղել, մենք կռւել ենք աշխարհի դէմ` ունենալով շատ սահմանափակ հնարաւորութիւններ: Որեւէ մէկի վրայ յոյս չդնէք, որ այդ մէկը գալով՝ կարող է մեր երկիրը փրկի, փրկողները մենք ենք՝ այստեղ ապրողները»:

Երկուշաբթի, 09 Օգոստոսի 2021 13:00

9 օգոստոսի 2021

Published in PDF

Օրերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի գլխաւորութեամբ տեղի է ունեցել Թուրքիայի ազգային անվտանգութեան խորհրդի նիստը, որի աւարտին ընդունւած յայտարարութեան մէջ առանձին անդրադարձ կայ նաեւ Հայաստանին։

«Իզմիրլեան» բժշկական կենտրոնի նախկին տնօրէն, այժմ «Հայաստան» դաշինքից պատգամաւոր Արմէն Չարչեանը անկեղծօրէն պատմում է, թէ ինչն է դրդել իրեն վերցնել մանդատը եւ արդեօ՞ք պատրաստւում է հեռանալ բժշկութիւնից։

20 Յունիսին ընտրուած՝ Հայաստանի Ազգային ժողովը բոլորեց աշխատանքի առաջին շաբաթը եւ անոր դիմաստուերին բազմաթիւ գիծերը յստակացան:

Օգոստոս 4, 2020-ին Պէյրութի նաւահանգիստի հսկայական պայթումին մօտակայ գտնուող եւ հայութեան ստուար թիւ ներկայացնող թաղամասերը կը կրէին մեծածաւալ վնասներ, իսկ աւելի քան 200 մահացածներու եւ բազմահազար վիրաւորներուն կարգին կը գտնուէին բազմաթիւ հայորդիներ:

Էջ 1, 3-ից

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։