Հա

Քաղաքական

Items filtered by date: Երեքշաբթի, 01 Փետրւարի 2022 - «ԱԼԻՔ» Օրաթերթ
Երեքշաբթի, 01 Փետրւարի 2022 13:30

1 փետրւարի 2022

Published in PDF

Իսլ. խորհրդարանում իրանահայութեան զոյգ պատգամաւորներ Արա Շահվերդեանը եւ Ռոբերտ Բեգլարեանը հանդիպել են Էներգետիկայի նախարար եւ Իրան-Հայաստան տնտեսական համագործակցութեան համատեղ յանձնաժողովի ղեկավար Ալի Աքբար Մեհրաբեանի հետ:

Published in Իրան

8-19 փետրուարին այսպէս կոչուած «աշխատանքային այցով» Ֆրանսա կը ժամանէ Սփիւռքի յանձնակատար Զարեհ Սինանեան:

Այս այցելութեան ընթացքին ան նաեւ հանդիպումներ կը նախատեսէ տարբեր քաղաքներու համայնքներու հետ:

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Ֆրանսայի ամբողջ ընտանիքը, իր Հայ Դատի, երիտասարդական միաւորներով, ուղեկից միութիւններով՝ ՀՄԸՄ, Համազգային, ՀՕՄ, ինչպէս նաեւ իրեն ենթակայ կառոյցներով՝ Մշակոյթի Տուներ, դպրոցներ, քարոզչական միջոցներ, կը մերժէ որեւէ հանդիպում ունենալ անոր հետ:

Իրանցի վերլուծաբան Քէյհան Բարզեգարը 168.am-ի՝ հետ զրոյցում նշեց, թէ ինչու են ակտիւացել Իրանի կապերը Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ վերջին ժամանակահատւածում: Նա նշեց, որ եռակողմ ձեւաչափով բանակցութիւններ Իրանը մշտապէս ունեցել է Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, ուստի սա նոր երեւոյթ կարելի է չհամարել: Նա նաեւ այն կարծիքին է, որ Իրանի յարաբերութիւնները համեմատել Թուրքիայի, Ադրբեջանի ու Հայաստանի հետ պէտք չէ, բոլոր երկրների հետ Իրանն ունի իր յարաբերութիւնները, դրանք փոխկապակցել պէտք չէ:

Published in Միջազգային

Ադրբեջանի Միլի մեջլիսը երեքշաբթի կայացած լիագումար նիստում հաւանութիւն է տւել Թուրքիայի հետ դաշնակցային յարաբերութիւնների մասին, այսպէս կոչւած, «Շուշիի հռչակագրին»։

Published in Միջազգային

Փետրւարի 1-ը Հայաստանի Առաջին Հանրապետութեան առաջին վարչապետ, եւ ականաւոր ճարտարապետ` Յովհաննէս Քաջազնունու ծննդեան օրն է։

Պուշկինի փողոցի թիւ 4 շէնքի բնակարաններից մէկում է ապրել ականաւոր քաղաքական եւ պետական գործիչ, Հայաստանի Հանրապետութեան առաջին վարչապետ, տաղանդաշատ ճարտարապետ, պրոֆեսոր Յովհաննէս Քաջազնունին: Առաջին Հանրապետութեան անկումից յետոյ նա Խորհրդային Հայաստան էր վերադարձել 1924-ին, նպատակ ունենալով օգնել հայրենիքին եւ զբաղւել զուտ իր մասնագիտութեամբ՝ ճարտարապետութեամբ:

Published in Գաղափարական

Շաբաթ, 29 յունւարի 2022 թ.-ին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն իր գրասենեակում ընդունեց Հ. Մ. «Սիփան» միութեան նորընտիր վարչութեան անդամներին, ովքեր եկել էին իրենց գործունէութեան առաջին հանգրւանում Սրբազան Հօր օրհնութիւնն ստանալու եւ լսելու իր թելադրութիւններն եւ ուղղութիւնները:

Published in Թեհրան

Շաբաթ, 29 յունւարի 2022 թ.-ի երեկոյեան ժամը 7.30-ին, Ատրպատականի ազգային առաջնորդարանում իր պարբերական հանդիպումը ունեցաւ Թաւրիզի եկեղեցիների «Կոմիտաս» երգչախումբը, նախագահութեամբ թեմակալ առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանի: 

Published in Ատրպատական

Հինգշաբթի, 27 յունւարի 2022 թ.-ին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն իր գրասենեակում ընդունեց, Իրանի Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանին եւ խիստ կարեւորեց պատգամաւորի նման հանդիպումները Սրբազանի հետ:

Published in Թեհրան
Էջ 1, 3-ից
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։