Հա

Քաղաքական

Items filtered by date: Կիրակի, 01 Մայիսի 2022 - «ԱԼԻՔ» Օրաթերթ

 

Այսօր՝ մայիսի 1-ին Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ապազգային իշխանութիւնների հեռացման, Հայաստանի եւ Արցախի Հանրապետութիւնները հայկական պահելու պահանջով «Դիմադրութեան» շարժման համազգային հանրահաւաքը։

Մայիսի 1-ը մեզ համար պատմական օր է, մեր ժողովրդի զարթօնքի օրն է, մայիսի 1-ը արդէն մեր միասնականութեան, համախմբվածութեան, մեր մէջքը ուղղելու եւ վերջնական յաղթանակի գնալու սկիզբն է՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելեանը Ֆրանսիայի հրապարակում՝ «Դիմադրութիւն» շարժման համազգային հանրահաւաքի մեկնարկին։

Մեր երթը սկսեցինք Դրոյի շիրմաքարի մօտից՝ այն տեղից, որտեղ Դրօն կանխեց թուրքերի մուտքը Հայաստան՝ ըստ Yerkir.am-ի Ֆրանսիայի հրապարակում համազգային հանրահաւաքի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանը, ով գլխաւորում էր «Դիմադրութիւն» շարժման Ապարանի ուղղութեամբ երթը։

Այսօր՝ մայիսի 1-ին ՀՅԴ Բիւրոյի գրասենեակում տեղի է ունեցել հանդիպում ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանի եւ Հայ Օգնութեան միութեան Կենտրոնական Վարչութեան անդամների միջեւ:

Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը շնորհաւորական ուղերձ է յղել Մայիսի 1-ի՝ աշխատաւորների մեծ տօնի առիթով։

Published in Իրան

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելեանը ապրիլի 30-ին հանդէս է եկել մամուլի ասուլիսով։ Նա խօսել է «Դիմադրութեան» շարժման ընթացքի, անելիքների մասին, պատասխանել լրագրողների հարցերին։

Պատերազմ բերել են այս իշխանութիւնները, ընդդիմութիւնը պատերազմ չի բերելու, ընդհակառակը` ընդդիմութեան յաղթանակի դէպքում, ես վստահ եմ պատերազմ չի լինելու, լինելու է կայունութիւն, խաղաղութիւն, Հայաստանն ու Արցախը վերականգնելու են իրենց դիրքերը: Այս մասին երէկ՝ ապրիլի 30-ին Ազատութեան հրապարակում ասուլիսի ժամանակ ասաց «Հայրենիք» կուսակցութեան նախագահ Արթուր Վանեցեանը:

Կազմակերպութեամբ Սուրիոյ Հայ Դատի Յանձնախումբին, Ուրբաթ, 29 Ապրիլին տեղի ունեցաւ «Հայ Դատն ու Հայ Երիտասարդը» խորագիրով խորհրդաժողովը, որուն իրենց մասնակցութիւնը բերին հալէպահայ 15 միութիւններ եւ կազմակերպութիւններ։

Published in Հայ Դատ
Էջ 1, 2-ից
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։