MENU
Երեքշաբթի, յունւարի 24-ին, ազգային առաջնորդարանի դահլիճում, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը մամլոյ ասուլիս ունեցաւ՝ խստօրէն դատապարտելով Շւեդիայի Ստոկհոլմ քաղաքում թուրքիայի դեսպանատան մօտ Ղուրանի այրման գործողութիւնը:
Այսօրւանից համացանցի վրայ ընթերցողը կարող է գտնել «Դրօշակի» 2023 թւականի առաջին համարը։ Լինելով օրւայ հրատապ խնդիրների հետ «Դրօշակի» ներկայ համարի նիւթերի հիմնական թեման առնչւում է Հայաստանի ու Արցախի դիմագրաւած փորձութիւններին եւ, մասնաւորապէս, Արցախի շրջափակման թեմային։ Համարի առաջնորդողում անդրադարձ է կատարւում արտաքին ազդեցութիւնների ներքոյ Հայաստանի իշխանութիւնների վարած անհեռանկար ու վտանգաւոր քաղաքականութեանը՝ մասնաւորապէս իր դաշնակիցների նկատմամբ՝ եւ նոյնքան վտագաւոր սիրաբանութեանը Հայաստան-Արցախը խեղդել փորձող թշնամիների հետ։
Յունւարի 24-ի երեկոյեան կազմակերպւել է Արցախի բարեկամների հեռավար հաւաք՝ «Արցախ. 44-օրեայ շրջափակում» խորագրով, որին մասնակցել են յայտնի հասարակական-քաղաքական, մշակութային գործիչներ, խորհրդարանականներ, իրաւապաշտպաններ, հետազօտական-վերլուծական յայտնի կենտրոնների, միջազգային մարդասիրական կազմակերպութիւնների, գործարար շրջանակների օտարերկրացի շուրջ 300 ներկայացուցիչներ` աւելի քան 40 երկրից:
Իրանա-Հնդկաստանի թեմը որի աշխարհագրական սահմաններում ներառւած են եղել Իրանի ամբողջ տարածքը, (բացի Ատրպատականից), Հնդկաստանի, Բիրմիայի, Ինդոնեզիայի եւ հեռաւոր արեւելքի մի շարք, շրջանների հայ համայնքները, աւելի քան չորս դար եղել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հոգեւոր իշխանութեան ներքոյ, սակայն 1949 թւին, Ս. Էջմիածնի միաբանութեան պատկանող առաջնորդ՝ Վահան Արքեպիսկոպոս Կոստանեանի թեմից հեռանալուց յետոյ, Իրանա-հնդկաստանի թեմը շուրջ տասն տարի զուրկ է եղել հոգեւոր առաջնորդից որն եւս իր հերթին մեծ դժգոհութիւն էր առաջացրել թէ թեմի ժողովրդի եւ թէ ազգային մարմիների շրջանակներում:
Երեքշաբթի, 24 յունւարի 2023թ.-ի կէսօրւան ժամը 12-ին, նախագահութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանի, ազգային առաջնորդարանի «Էմիլ Յակոբեան» դահլիճում հանդիպում կայացաւ Թեմական խորհրդի եւ Մշակութային ժառանգութեան կազմակերպութեան Ատրպատականի արեւելեան նահանգի տնօրէն՝ դոկտ. Համզեզադէի միջեւ, թեմի «Մելիք-Թանգեան» թանգարանի շուրջ: Հանդիպմանը ներկայ էին փոխ տնօրէն Բարզեգարը, մասնագիտական խմբի անդամներ եւ Փոքրամասնութեանց գրասենեակի տնօրէնը:
Հարիւր քսան հազար մարդկանց պաշարման պետական քաղաքականութիւնը, նրանց դէմ ուժի կիրառման ամենօրեայ սպառնալիքներով հանդերձ, իրականացւում է Եւրոպայի խորհրդի անդամի՝ Ադրբեջանի կողմից: Ինչպէս տեղեկացնում են ՀՀ ազգային ժողովից՝ այս մասին ընդգծել է ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատւիրակութեան անդամ Արմէն Գէորգեանը Բիւրոյի եւ Մշտական յանձնաժողովի գործունէութեան առաջընթացի վերաբերեալ հարցով իր ելոյթում:
«Այլընտանքային նախագծեր խմբի» անդամ Վահէ Յովհաննիսեանն իր հերթական յօդւածում անդրադարձել է 2020-ի նոյեմբերից յետոյ ստեղծւած պայմաններում մարդկանց, այդ թւում՝ քաղաքական դէմքերի «քեֆերին»։
2030 թւականի համար ՄԱԿ-ի սահմանած կայուն զարգացման նպատակները չեն իրականացւի Ուկրայինայի հակամարտութեան պատճառով։