MENU
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոսը յունւարի 30-ին ցաւակցական նամակ է յղել Իրանի Իսլամական Հանրապետութեան նախագահ Սէյէդ Էբրահիմ Ռէյիսիին՝ Իրանի Խոյ քաղաքում տեղի ունեցած աղէտալի երկրաշարժի կապակցութեամբ:
Կիրակի, յունւարի 29-ին, «ՀՈՒՍԿ» հաստատութեան նախաձեռնութեամբ տեղի ունեցած «Հայաստանն ու Արցախը տարածաշրջանային աշխարհաքաղաքական իրադարձութիւնների կիզակէտում» թեման շօշափող դասախօսական երեկոյին, որը տեղի ունեցաւ Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան «Յովհաննէս Թումանեան» սրահում, Արցախի Հանրապետութեան Մարդու իրաւունքների պաշտպան Գեղամ Ստեփանեանը կարեւորելով Սփիւռքի հետ դէմ առ դէմ շփումը յաւելեց, որ Արցախի ինքնորոշման իրաւունքը միջազգային ատեաններում քաղաքական օրակարգ մտցնելու հարցում Սփիւռքը կարող է ունենալ անգնահատելի դեր:
Իրանի 41-րդ «Ֆաջր» միջազգային թատերական փառատօնի խաղացանկը համալրւեց՝ Երեւանի կամերային պետական թատրոնի բեմականացրած մեծանուն դրամատուրգ Ուիլեամ Շեքսպիրի նշանաւոր «Համլետ» պիեսի հիման վրայ մատուցւած համանուն ներկայացումով, այս մասին հաղորդում է Iranteather կայքը:
Երբ մարդու մանկութիւնը, պատանեկութիւնը ընտանիքում, բակում, դպրոցում անցնում են ոչ լիարժէք, անվերջ ճնշումներով, ծեծով, նւաստացումներով, երբ մի կոնֆետի համար իրեն ճղում է եւ գետինը ճանկռում, նա բարդոյթաւորւում է եւ ատում բոլորին՝ հասակակիցներին, հայրենակիցներին, բոլոր մարդկանց, երկիրը, հայրենիքը։
Այսօր Արցախի հերոս, ՀՅԴ Շուշիի առանձին հրաձգային գումարտակի հրամանատարի տեղակալ Պետրոս Ղեւոնդեանի՝ լեգենդար Պետոյի ծննդեան օրն է:
Ի պատասխան Բերձորի միջանցքի անմարդկային շրջափակման, ամերիկահայ համայնքի հարիւրաւոր անդամներ եւ նրանց համախոհները Լոս Անջելէսում ԱՄՆ Դաշնային շէնքից երթով շարժւեցին դէպի Ադրբեջանի հիւպատոսութիւն եւ արգելափակեցին Ուիլշըր պողոտան։ Ժամանելով Ադրբեջանի հիւպատոսութիւն՝ ամբոխը շարունակել է ամբողջութեամբ փակել Սեփուլուեդայի մօտ գտնւող Ուիլշըր փողոտան՝ խորհրդանշական կերպով արգելափակելով մուտքը դէպի ադրբեջանական հիւպատոսութիւն, ճիշտ այնպէս, ինչպէս Ադրբեջանը շուրջ 50 օր շրջափակում է Արցախն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը։
Իրանում յստակ գիտակցում են, որ Ադրբեջանի ու Թուրքիայի վարած քաղաքականութիւնն անմիջական սպառնալիք է նաեւ իրենց համար, ուստի կարեւորում են Հայաստանի հետ փոխգործակցութեամբ այդ սպառնալիքների չէզոքացումը: Այս համատեքստում հետաքրքրական են նաեւ հայ-ադրբեջանական յարաբերութիւնների սրացումներին իրանական մամուլի օպերատիւ արձագանգները, հայկական կողմի տեսակէտները ներկայացնելու հարցում բաց մօտեցումը: