MENU
Միացեալ Նահանգներն այս օրերին ենթարկւում է երկրում խօսքի ազատութեան դէմ աննախադէպ յարձակման: Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը յայտնել է համաքաղաքացիներին ուղղւած տեսաուղերձում:
Պատժամիջոցներ են սահմանւել Իսլ. յեղափոխութեան առաջնորդի անմիջական վերահսկողութեան տակ աշխատող երկու կազմակերպութիւնների՝ «Էմամ Խամէյնեիի հրամանի կատարում»-ի եւ «Աստան Ղոդս Ռազաւի»-ի նկատմամբ:
Դոնալդ Թրամփի վարչակազմի անկումը փաստեց, որ աշխարհում տեղ չունեն գոռոզաբանութիւնը, օրէնքի ոտնահարումը եւ ռասիզմի տարածմանը միտւած գործողութիւնները: Այս մասին այսօր՝ յունւարի 13-ին կառավարութեան նիստի ընթացքում յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչութեան խօսնակ Ալիռեզա Միրիւսէֆին արձագանքել է նախօրէին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպէոյի անհիմն մեղադրանքներին՝ «Ալ Ղաիդա»-ի հետ Իրանի կապի մասին:
ԱՄՆ նախագահական ընտրութիւններում յաղթած դեմոկրատ Ջօ Բայդէնի վարչակազմի իշխանութեան գալուց յետոյ կարող է «սարսափելի կռիւ» սկսւել Ամերիկայի ու Ռուսաստանի միջեւ: Նման կանխատեսում է արել ռուս լրագրող եւ հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովեովը YouTube-ի «Solovyov LIVE» ալիքի եթերում, որտեղ նա իրավիճակը քննարկել է քաղաքագէտ, արեւելագէտ Եւգենի Սատանովսկիի հետ:
«Ուկրայինական ինքնաթիռի աղէտի հետեւանքով բոլոր զոհւածների ընտանիքներին վճարւելու է միեւնոյն չափի փոխհատուցում»,- այս մասին այսօր՝ յունւարի 4-ին, լրագրողների հետ հանդիպման ընթացքում յայտարարել է ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադէն՝ յստակեցնելով, որ բոլոր ընտանիքները ստանալու են այդ փոխհատուցումը:
ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը յայտարարել է, որ ԱՄՆ-ում կորոնավիրուսի դէպքերի եւ մահւան դէպքերը չափազանց ուռճացւած են` Հիւանդութիւնների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների (CDC) կողմից կիրառւող «ծիծաղելի» հաշւարկային մեթոդի պատճառով:
Al Mayadin հեռուստաընկերութեանը տւած հարցազրոյցում լիբանանեան «Հեզբօլլահ» շարժման առաջնորդ Սէյէդ Հասան Նասրօլլահը նշել է, որ Սաուդական Արաբիան, Իսրայէլը եւ ԱՄՆ-ն մտադիր են սպանել իրեն:
«Հեզբոլլահ» լիբանանեան շարժման փոխհրամանատար Շէյխ Նաիմ Ղասեմը յայտարարել է, որ Միացեալ Նահանգները որոշում էր կայացրել սպանել Իրանի «Իսլամական յեղափոխութեան պահապանների կորպուսի» յատուկ ստորաբաժանման հրամանատար, գեներալ-լէյտենանտ Ղասեմ Սոլէյմանիին, քանի որ նա գլխաւոր խոչընդոտն էր տարածաշրջանում Վաշինգտոնի առաջխաղացման համար:
Միացեալ Նահանգներու արտաքին գործոց նախարարի օգնականի տեղակալ Ֆիլիփ Ռիկըրի յայտարարութիւնը, որ իր պետութիւնը դեռ շատ հարցեր ունի Ռուսիոյ միջնորդութեամբ զինադադարի եւ Թուրքիոյ դերակատարութեան մասին, ուշագրաւ է տարբեր առումներով: Ան աւելցուցած է նաեւ, որ իր պետութիւնը չափազանց մտահոգ է Արցախի պատերազմին Թուրքիոյ ներգրաւուածութեամբ: