MENU
Դեմոկրատական կուսակցութեան ներկայացուցիչ Նենսի Փելոսին վերընտրւել է ԱՄՆ 117-րդ գումարման Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խօսնակի պաշտօնում:
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը ձայների մեծամասնութեամբ ընդունել է Արցախում հումանիտար ականազերծման համար 1.4 մլն դոլար օգնութիւն տրամադրելու վերաբերեյալ բանաձեւը։ Այս ուղղութեամբ Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի կատարած աշխատանքների, ադրբեջանական յարձակումների, Սենատի հետ տարւող աշխատանքների եւ Դոնալդ Թրամփի ստորագրութեան հաւանականութեան շուրջ Armenia Today-ը զրուցել է ԱՄՆ Հայ Դատի յանձնախմբի մամուլի պատասխանատու Էլիզաբէթ Չուլջեանի հետ։
2016 թւականի ապրիլեան պատերազմից յետոյ այս տարւայ յուլիսի 12-ին Տաւուշի ուղղութեամբ Ադրբեջանի սանձազերծած հրադադարի ռեժիմի ամենախոշոր խախտման ֆոնին ԱՄՆ մի շարք կոնգրեսականներ դատապարտել են Ադրբեջանի գործողութիւնները:
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի յատկացումների յանձնաժողովը հաւանութիւն է տւել 2021 ֆինանսական տարւայ ռազմական բիւջէի փոփոխութեանը, որն արգելում է Իրանի դէմ ռազմական գործողութիւնների ֆինանսաւորումը, որը սկսւել է առանց ԱՄՆ օրէնսդիրների հաւանութեան:
ԱՄՆ Կոնգրեսը հրաժարւել է օրէնսդիրների շրջանում կորոնավիրուսի ախտորոշիչ թեստեր յանձնելու երկրի վարչախմբի առաջարկից:
Պէտք է մարդկանց յարգանքով վերաբերւել եւ խաղեր չխաղալ, թէ ովքեր են կուսակցութիւնում լաւ ու վատ մարդիկ, դա շատ մանկամիտ մօտեցում է՝ Yerkir.am-ի հետ բացառիկ հարցազրոյցում ասաց ԱՄՆ Հայ Դատի յանձնախմբի գործադիր տնօրէն Արամ Համբարեանը՝ անդրադառնալով ներսի ու դրսի դաշնակցականների մասին իշխող թիմի յայտարարութիւններին։ Դաշնակցական գործիչը մանրամասներ պատմեց նաեւ վաշինգտոնեան ներկայ օրակարգի ու Կապանի հանդէպ իր յատուկ վերաբերմունքի մասին։
Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հաստատել է Հայաստանին 40 միլիոն դոլարի յաւելեալ աջակցություն տրամադրելու նախաձեռնութիւնը. Հայաստանին 40 միլիոն դոլարի աջակցութիւն տրամադրելու նախաձեռնութեամբ հանդէս էր եկել Կոնգրեսի հայկական հարցերով յանձնախմբի համանախագահ Ջեքի Սփիէրը:
Հայոց Ցեղասպանութեան 104-րդ տարելիցին ընդառաջ` ԱՄՆ կոնգրեսականներ Ադամ Շիֆի եւ Գաս Բիլիրակիսի` այդ ոճրի ճանաչումը պահանջող նոր բանաձեւին է միացել Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի աւելի քան 70 պատգամաւոր: Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ Հայ Դատի յանձնախումբը:
ԱՄՆ Հայ Դատի յանձնախմբի ֆէյսբուքեան էջը տեղեկացնում է, որ Կոնգրեսի երեք նորընտիր անդամներ միացել են ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով կոմիտէին։