Հա

Քաղաքական

Հարցազրոյցի ընթացքում Միացեալ Նահանգների նախագահը մէկ անգամ եւս ընդգծեց, որ Իսրայէլի անվտանգութիւնը մնում է Վաշինգտոնի տարածաշրջանային քաղաքականութեան կարմիր գիծը: Օբաման ասաց. «Կարծում եմ, որ իրանական կողմը հասկացել է, որ մեզ համար միջուկային թնջուկը շատ աւելի կարեւոր է, քան՝ Սիրիայի քիմիական զէնքերի հարցը»: Նա աւելացրեց. «Միջուկային Իրանը անմիջական սպառնալիք է Իսրայէլի համար եւ սա հակասում է մեր տարածաշրջանային շահերին»:

Published in Քաղաքական

ՆԱՏՕ-ն ողջունել է ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ շաբաթ օրը Ժնեւում Սիրիայի հարցով ձեռքբերւած համաձայնութիւնը: Այս մասին նշւած է ՆԱՏՕ-ի գլխաւոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսէնի յայտարարութեան մէջ,- հաղորդել է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Published in Քաղաքական

Դամասկոսը ողջունում է Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչութիւնների ղեկավարներ՝ Սերգէյ Լաւրովի եւ Ջան Քերիի շաբաթ օրը Ժնեւում Սիրիայի հարցով ձեռք բերւած պայմանաւորւածութիւնները, «ՌԻԱ Նովոստի»-ի հետ ունեցած հարցազրոյցում ասել է Սիրիայի ազգային հաշտեցման հարցերով նախարար Ալի Հէյդարը:

Published in Քաղաքական

«Ադրբեջանի կառավարութեան քայլերը երկրում տիրող նախընտրական իրավիճակի վերաբերեալ որոշ հարցերի տեղիք են տալիս»,- Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի փոխանցմամբ՝ սա Միացեալ Նահանգների պետքարտուղարութեան պատասխանն է՝ հայ լրագրողի հարցին:

Published in Քաղաքական

Ռուսաստանի Դաշնութիւնը եւ ԱՄՆ-ն համաձայնեցրել են Սիրիայի քիմիական զէնքը միջազգային վերահսկողութեան յանձնելու վերաբերեալ ծրագիրը: Ինչպէս յայտնում են զանգւածային լրատւական միջոցները, այս մասին սեպտեմբերի 14-ին յայտարարել են երկու երկրների արտաքին գերատեսչութիւնների ղեկավարները, Ժնեւում, երեք օր տեւած մարաթոնաձեւ բանակցութիւնների արդիւնքում:

Published in Քաղաքական

«Նիւ Եօրք թայմզ»-ը հրապարակելով այդ լուրը՝ գրել է, որ բոյկոտները վերանում են՝ բուժսպասարկութեան ու բուժման, բնական աղէտների դէպքում անհրաժեշտ օգնութիւնների առաքման, կենդանական աշխարհի պաշտպանութեան, երկու երկրների միջեւ մարզական մրցութիւնների կազմակերպման ու մարզիկների, մարզիչների, մրցավարների եւ մարզական բնագաւառում ուսուցողական ծրագրերի ֆինանսական հովանաւորութեանը:

Published in Իրան

Ամերիկացի նորանշանակ համանախագահի տարածաշրջան կատարելիք այցի, ԱՄՆ-ի նախագահի Բաքւին յղած պատգամի եւ Հայաստանն Արցախի հետ կապող նոր ռազմավարական ճանապարհի կառուցման մասին «panorama.am»-ը զրուցեց ԼՂՀ-ի նախագահի աշխատակազմի Հասարակայնութեան հետ կապերի գլխաւոր վարչութեան պետ Դաւիթ Բաբայեանի հետ:

Published in Քաղաքական

Ռուս քաղաքական գործիչներն ու քաղաքագէտները սերտել են լիովին դատարկ արտայայտութիւն՝ «Եթէ Հայաստանն անդամակցի ՆԱՏՕ-ին, մենք դա չենք զգայ»: Իհարկէ, լիակատար յիմարութիւն է, հակառակ դէպքում ինչո՞ւ են խառնւել իրար ու զօրաշարժի ենթարկել այն ամէնը, ինչ կարող էին կեղծիքի ու լկտիութեան ճահճում: Իրական աշխարհա-քաղաքականութեան մէջ (եւ ոչ թէ բնազդով գծւած հնարովի սխեմաներում) չկայ ազատութեան աստիճան, նոյնիսկ փոքր, քանի որ մոլորակի ողջ տարածքը զբաղեցւած է: 

Published in Քաղաքական

Իրանի արտգործնախարար դոկտ. Զարիֆը «Փրէս Թի. Վի.» հեռուստաալիքի հետ ասուլիսի ընթացքում անդրադարձել է Սիրիայի ճգնաժամին եւ Իրանի ատոմական թղթածրարին: Իրանի արտգործնախարարի ասութեամբ՝ նա ԱՄՆ-ից ուզել է տրամաբանական ընթացք կիրառելով՝ հրաժարւել Սիրիայի դէմ յարձակումից:

Published in Քաղաքական

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման իր հեռուստաուղերձում «յուսադրող» է անւանել Սիրիայի քիմիական զէնքի պաշարները միջազգային վերահսկողութեան յանձնելու առաջարկը, սակայն կրկին խօսել է ռազմական միջամտութեան մասին: Այս հարցում Օբամայի դիրքորոշումը շարունակում է մնալ նոյնը՝ հարւածը պէտք է լինի սահմանափակ: Այնուամենայնիւ, Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ դիւանագիտութեանը պէտք է մէկ հնարաւորութիւն էլ տալ:

Published in Քաղաքական

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։