Հա

Քաղաքական

Արաբագէտ Արմէն Պետրոսեանի խօսքով՝ Ադրբեջանը քայլ առ քայլ դուրս է գալիս Իսրայէլի արած «լաւութեան տակից»։ Tert.am-ի հետ զրոյցում նա նման դիտակում արեց՝ անդրադառնալով արցախեան 44-օրեայ պատերազմից յետոյ Մերձաւոր Արեւելքում տեղի ունեցող զարգացումներին։

Իրանի ԱԳ նախարար Մ.Ջ. Զարիֆն երէկ Երեւանում ոսկերչական նրբութեամբ ընտրւած բառապաշարով մի շարք ուշագրաւ յայտարարութիւններ արեց։

Արաբագէտ Արմէն Պետրոսեանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականեանի Եգիպտոս կատարելիք այցին եւ այդ համատեքստում հայ-արաբական յարաբերութիւններին։

Վերջին շաբաթների ընթացքում Թուրքիայի եւ Յունաստանի միջեւ լարւածութիւնը նոր թափ ստացաւ, երբ Թուրքիան Միջերկրական ծովի էներգակիրներով հարուստ հատւածում սկսեց իրականացնել երկրաբանական հետախուզական աշխատանքներ։

Published in Միջազգային

Լիբանանում ստեղծւած ծանր իրավիճակի լուծման միակ իրատեսական ճանապարհը արտաքին հիմնական հովանաւոր երկրների լայն աջակցութիւնը վայելող կառավարութեան ձևաւորումն է՝ Yerkir.am-ի հետ հարցազրոյցում ասաց արաբագէտ Արմէն Պետրոսեանը։

Published in Միջազգային

Լիբանանի խորհրդարանը փետրւարի 11-ին 63 կողմ, 20 դէմ, 1 ձեռնպահ ձայներով (ընդհանուր 128-ից) վստահութեան քւէ յայտնեց վարչապետ Հասան Դիաբի կողմից ձեւաւորւած մասնագէտների կառավարութեանը: Այժմ արդէն գործադիր մարմնի առջեւ կանգնած է երկիրը համակողմանի խրթին ճգնաժամից դուրս բերելու լրջագոյն մարտահրաւէրը: Հարկ է նշել, որ ինչպէս քւէարկութեանը նախորդած եւ դրա ողջ ընթացքում, այնպէս էլ անգամ յաջորդած օրերին չեն դադարել արդէն նորակազմ կառավարութեան դէմ տարաբնոյթ բողոքի գործողութիւնները:

Published in Միջազգային

Սիրիայի ժողովրդական ժողովը փետրւարի 13-ին միաձայն ընդունել է Սիրիա-Հայաստան խորհրդարանական բարեկամութեան յանձնախմբի կողմից ներկայացւած՝ «20-րդ դարում Օսմանեան կայսրութեան թուրք իշխանաւորների կողմից Հայոց Ցեղասպանութեան եւ Սիրիայի ժողովրդի այլ ներկայացուցիչների ցեղասպանութեան ճանաչումն ու դատապարտումը հաստատող» բանաձեւը: Այսպիսով, Սիրիան դարձաւ Լիբանանից յետոյ երկրորդ արաբական երկիրը, որը ճանաչել եւ դատապարտել է Հայոց Ցեղասպանութիւնը:

Published in Միջազգային

Արաբագէտ Արմէն Պետրոսեանը Sputnik Արմենիայի հետ զրոյցում անդրադարձել է Մերձաւոր Արեւելքում տեղի ունեցող տարածաշրջանային զարգացումներին եւ դրանցով պայմանաւորւած աշխարհաքաղաքական իրողութիւններին: Նա, մասնաւորապէս, խօսել է Իդլիբ քաղաքի շուրջ ստեղծւած իրավիճակի շուրջ:

Published in Միջազգային

Ադրբեջանում իշխող «Նոր Ադրբեջան» («Ենի Ազերբայջան») կուսակցութեան քաղաքական խորհրդի՝ նոյեմբերի 28-ին կայացած արտահերթ նիստի ընթացքում որոշում էր ընդունւել՝ հանդէս գալ գործող խորհրդարանը լուծարելու առաջարկութեամբ: Նման որոշումը հիմնաւորւել էր «նախագահ Իլհամ Ալիեւի նախաձեռնած բարեփոխումների գործընթացին աջակցելու նպատակով», քանի որ Միլլի Մեջլիսի ներկայ կազմը չի համապատասխանում պետութեան ղեկավարի վարած քաղաքականութեանը եւ փաստացի չի մասնակցում երկրում իրականացւող բարեփոխումներին:

Published in Միջազգային

Սիրիայի Կամիշլիի շրջանում բնակւող հայերին գլխաւորապէս վտանգ չի սպառնում, վիճակն այստեղ կայուն է եւ շատ աւելի բարենպաստ, քան Սիրայի հիւսիսարեւելեան այլ շրջաններում։ Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում ասաց արաբագէտ Արմէն Պետրոսեանը՝ խօսելով Սիրիայում թուրքական «Խաղաղութեան ակունք» ռազմական գործողութիւնից յետոյ տիրող իրավիճակի մասին։

Published in Իրան
Էջ 1, 6-ից

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։