MENU
Ռուսաստանի եւ Թուրքիայի ղեկավարներ Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապրիլի 9-ին հեռախօսային բանակցութիւններ են անցկացրել Լիբիայում, Սիրիայում, Դոնբասում եւ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերեալ:
Կահիրէն ժամանակաւորապէս կասեցնում է երկկողմ յարաբերութիւնների նորմալացման հետ կապւած բոլոր տեսակի բանակցութիւնները Անկարայի հետ:
Եւրոխորհրդարանի ղեկավար Շառլ Միշէլը ցաւում է, որ Անկարայում անցկացւած բանակցութիւնների ընթացքում աթոռների դասաւորութեան հետ կապւած միջադէպը ստւերել է Եւրոմիութեան համար կարեւոր այցը Թուրքիա։
Թուրքիայի աջակցութիւնը վայելող սիրիական ապստամբ խմբաւորումները մանկահասակ մարտիկներ են հաւաքագրում եւ ուղարկում Լիբիա եւ Ադրբեջան՝ Թուրքիայի դաշնակից ուժերի կողմից կռւելու համար:
Ամերիկեան վարչակազմը երկուշաբթի օրը ծանուցագիր է հրապարակել Թուրքիայի կողմից ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերման պատճառով այդ երկրի պաշտպանական արդիւնաբերութեան ղեկավարութեան դէմ նախկինում սահմանւած պատժամիջոցների մասին:
Վրացական Pepper TV հեռուստաալիքի տնօրէն, բլոգեր Աչիկօ Չկոիդզէն ArmDaily.am-ի հետ զրոյցի ժամանակ ասաց, որ հայ-վրացական յարաբերութիւնները կարգաւորելու ուղղութեամբ պէտք էր վաղուց աշխատել, սակայն ոչ վրացական կողմը, ոչ հայկական կողմը բաւականաչափ հետաքրքրութիւն չցուցաբերեցին այս հարցում։
Յունաստանը Լիբիայի նոր կառավարութեանը կոչ է արել հրաժարւել Թուրքիայի հետ ծովային սահմանի մասին պայմանագրից, որը, ըստ Աթենքի, խախտում է միջազգային իրաւունքը:
Ռուս լրագրող Վլադիմիր Պոզնէրի հեղինակային հաղորդման շրջանակում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանն անդրադարձել է Հայաստանի առաջ ծառացած խնդիրներին եւ պատասխանելով լրագրողի հարցին՝ նշել է, որ Հայաստանի համար սպառնալիք է Թուրքիան: