Հա

Քաղաքական

Թուրքական «Թարաֆ» թերթի փոխանցմամբ՝ Քուրդստանի Բանւորական կուսակցութեան (PKK) քաղաքացիական թեւ համարւող Քուրդստանի համայնքների միութեան համանախագահ Ջեմիլ Բայըքը յայտարարել է, որ իրենք դադարեցնում են Թուրքիայից իրենց պարտիզանների դուրսբերման գործընթացը:

Published in Քաղաքական

«Մեհր» լրատւական գործակալութեան համաձայն՝ Զարիֆն իր այցի շրջագծում հանդիպումներ կունենայ Իրաքի արտգործնախարար Հուշիար Զիբարիի, վարչապետի, խորհրդարանի խօսնակի եւ նախագահի տեղակալի հետ, որտեղ շօշափւելու են տարածաշրջանային համագործակցութիւնների, ինչպէս նաեւ՝ Սիրիայի խնդիրների շուրջ հարցեր:

Published in Քաղաքական

«Ֆէյսբուքեան» «Ողջ ճշմարտութիւնը Սիրիայի մասին» էջում հրապարակւել է մի լուսանկար, որին յղում է անում ԱՄՆ-ի պետքարտուղար Ջան Քերին՝ լուսանկարը ներկայացնելով որպէս ապացոյց այն փաստի, թէ որքան սարսափելի է եղել Սիրիայում քիմիական յարձակումը: «Քերին յղում է անում մի լուսանկարի, որը որեւէ աղերս չունի Սիրիայի հետ»:

Published in Քաղաքական

«Ռոյտերզ»-ի հաղորդման համաձայն՝ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջան Քերին Սիրիայում կատարւած քիմիական յանցագործութեան կապակցութեամբ իր պատկան երկրի հրապարակած 4-էջանոց փաստաթղթերի հետ միասին յայտարարել է, որ ԱՄՆ-ի որդեգրած դիրքորոշման՝ կապւած պատասխանատուներին պատժելուն անկատար թողնելը, կարող է նոյնիսկ իր վտանգաւոր եւ անդառնալի հետեւանքներն ունենալ հարեւան երկրների վրայ:

Published in Քաղաքական

Տասնամեակներ շարունակ Արաբական աշխարհում եթէ ոչ ամէն ինչ, ապա շատ բան որոշւել է չորս պետութիւնների՝ Եգիպտոսի, Իրաքի, Սիրիայի եւ Սաուդական Արաբիայի կողմից (հէնց այս հերթականութեամբ): Ներկայում չորս պետութիւններն էլ ցնցման եւ ապակազմակերպման փուլում են գտնւում, խոր սոցիալ-քաղաքական ճգնաժամի մէջ են, եւ թերեւս, նրանց քիչ թէ շատ կայուն գոյութեան շրջանն անցել է:

Published in Քաղաքական

Քրդական շրջանային կառավարութեան նախագահ Մասուդ Բարզանիին ուղղւած նամակում, ինչպէս նաեւ օգոստոսի 7-ին տեղի ունեցած ասորիների Նահատակաց օրւայ ոգեկոչման արարողութեան ընթացքում շեշտւել է, որ աշխարհի ասորիները պահանջում են, որ քրդական կառավարութիւնը նման քայլերի դիմի՝ յիշեցնելով, որ 2007 թւականին Ցեղասպանագէտների միջազգային միութիւնը պաշտօնապէս ճանաչել է ասորիների եւ յոյների ցեղասպանութիւնները (նոյն միութիւնը Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչել էր 1997 թւականին):

Published in Հասարակական
Էջ 45, 45-ից

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։