Հա

Քաղաքական

Եգիպտոսի նախագահ Աբդելֆաթահ ալ Սիսի Կահիրէի Քաղցկեղի ազգային ինստիտուտի մերձակայքում աւտովթարի հետեւանքով տեղի ունեցած պայթիւնն ահաբեկչական գործողութիւն է անւանել:

Published in Միջազգային

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրէի կենտրոնում տեղի ունեցած պայթիւնի հետեւանքով երեք մարդ է զոհւել:

Published in Միջազգային

Կահիրէից հարաւ-արեւմուտք հնագէտները տաճարի աւերակներ են յայտնաբերել, որը պատկանել է Ռամզես Բ փարաւոնին եւ կարող է լոյս սփռել աւելի քան 3200 տարի առաջ իշխած 19-րդ դինաստիայի փարաւոնի կեանքի վրայ:

Published in Մշակոյթ

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը դիմել է տարբեր կրօնների ներկայացուցիչներին՝ կոչ անելով միաւորել ջանքերը «Աստծոյ անւան տակ» կատարւող բռնութեան ցանկացած դրսեւորման, ահաբեկչութեան դէմ համատեղ պայքարի համար:

Published in Միջազգային

Կահիրէում Հայաստանի դեսպանատունը յայտնւել է քաղաքի ամենագեղեցիկ 17 վայրերի ցանկում: Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը, «identity-mag.com»-ը կազմել է Կահիրէի հեքիաթային 17 վայրերի ցուցակը:
Կայքը գրում է, որ այն կոդէջը, որտեղ տեղակայւած է դեսպանատունը, ասես «Քնած դշխուհու» կամ «Հենզէլի ու Գրետէլ»-ի պատմութիւնից դուրս եկած լինի:

Published in Այլ

Կահիրէի համալսարանի խորհուրդը, համալսարանի նախագահ դոկտ. Կապեր Նասսարի գլխաւորութեամբ, որոշել է համալսարանում վերաբացել Հայագիտական ուսումնասիրութիւնների կենտրոնը, որն անցեալ տարի անսպասելիօրէն փակւել էր: Համալսարանին յղւած դիմումներին ի պատասխան նշւել էր, որ այն կը վերաբացւի Արեւելագիտութեան բաժանմունքում, որը որ չէր իրագործւել ու ցարդ մնացել էր առկախ:

Պաշտօնական Կահիրէն միանշանակ չի ընդունել Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի Ստամբուլում Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ հնչեցրած քննադատութիւնները՝ Եգիպտոսում տիրող իրավիճակի առնչութեամբ եւ յիշեցրել է, որ այդ երկիրը «արաբական գարունների» հովանաւորն է եւ շատ հեռու է ժողովրդավարութիւնից: 

Published in Քաղաքական
Երկուշաբթի, 11 Օգոստոսի 2014 13:10

72-ժամեայ նոր հրադադար՝ Գազայի հատւածում

Գործադրւած դիւանագիտական դժւարին ջանքերից յետոյ, պաղեստինա-իսրայէլական հակամարտ կողմերն ընդհանուր յայտարարի են եկել 72-ժամեայ՝ նոր, ժամանակաւոր հրադադարի ռեժիմի կայացման վերաբերեալ: Նախատեսւում է, որ այս ընթացքում կողմերի պատւիրակութիւններն անուղղակի բանակցութիւններ կանցկացնեն Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրէում:

Published in Քաղաքական

Պաղեստինա-իսրայէլական հակամարտ կողմերը չեն երկարաձգել նախօրէին հաստատւած 72- ժամեայ հրադադարի ռեժիմը:
Երէկ՝ օգոստոսի 8-ի առաւօտեան աւարտւել է ժամանակաւոր հրադադարի ռեժիմի համար սահմանւած վերջնաժամկէտը, որից յետոյ կողմերը վերսկսել են ռազմական գործողութիւնները հակամարտութեան գօտում՝ Գազայի հատւածում:

Published in Քաղաքական

Իսլամական կոնֆերանսի կազմակերպութեան նախկին գլխաւոր քարտուղար Էքմելէդդին Իհսանօղլուն բարձր է գնահատել Թուրքիայի ընդդիմութեան գալիք նախագահական ընտրութիւններում իրեն որպէս միասնական թեկնածու ընտրելու նախաձեռնութիւնը:
Համապատասխան յայտարարութեամբ վերջինս հանդէս է եկել յունիսի 16-ին, երբ Ազգային-հանրապետական կուսակցութիւնն ու Ազգայնական շարժման կուսակցութիւնը յայտարարել են իրենց որոշման մասին:

Published in Քաղաքական
Էջ 1, 2-ից

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։