Հա

Քաղաքական

Չորեքշաբթի, 02 Յունիսի 2021 10:55

Գերագոյն սուտասանը

Սոյն խորագիրին համար թող ներող ըլլան բոլոր անոնք, որոնք 2018-ին երբեմն աջակցեցան Փաշինեանին, երբեմն համախմբուեցան, ապա խանդավառութեամբ, բոլորովին ազնիւ նպատակներով, աւելի արդար, աւելի պայծառ, կենսունակ եւ ժողովրդավար Հայաստանի մը համար քուէարկեցին 2018 դեկտեմբերի արտահերթ ընտրութիւններուն` ի նպաստ ամբոխավար ու սուտասան Փաշինեանին: Իրապէս թող ներող ըլլան:

«Հրապարակ»-ը գրում է. «Արա Այւազեանի հրաժարականը որքան հասունացած էր, նոյնքան էլ՝ անակնկալ։ ԱԳՆ աղբիւրների փոխանցմամբ, Այւազեանը որոշել է մինչեւ ընտրութիւնները դիմում չներկայացնել, սակայն գործընթացն արագացել է, եւ նա որոշել է 20 օր չսպասել, քանի որ ԱԳՆ-ն կամայ, թէ ակամայ խաղից դուրս է մղւել եւ ոչ հայանպաստ քայլերի մասնակից դարձել։

Արեւելագէտ Վարուժան Գեղամեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է. «Մայիսի 20-ին Թուրքիայի ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից մէկը՝ ներքին գործերի նախարար Սուլէյման Սոյլուն հարցազրոյցի ժամանակ յայտարարել էր, որ ԱՄԷ-ն, ԱՄՆ-ի հետ միասին, եղել է Թուրքիայոմ 2016թ.-ի յուլիսի ռազմական յեղաշրջման փորձի հեղինակը։

Երեքշաբթի, 01 Յունիսի 2021 12:05

Առաջարկ ընտրելու մասին

Ո՜ւֆ, պրծանք: Հայաստանի մէջ գրանցուած շուրջ 110 կուսակցութիւններուն հինգէն միայն մէկը կը մասնակցի պատգամաւորական արտակարգ ընտրութեան: 13 կուսակցութիւն եւ 4 դաշինք. ընտրութիւնը պիտի կատարուի 17 ցուցակներու միջեւ: Թէեւ դիւրին չէ 17-էն մէկը ընտրել, բայց յարաբերաբար աւելի հեշտ է հարիւրին մէջէն ընտրութենէն:

Արխիւային փաստաթղթերը վկայում են, որ Խորհրդային տարիներին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանային վէճերում տարածւած են եղել դէպքերը, երբ ադրբեջանական իշխանութիւնները մասնակցել են պաշտօնապէս յայտարարւած քննարկումների, բայց զուգահեռ տեղերում կազմակերպել են յարձակումներ հայ գիւղացիների նկատմամբ, զաւթել նրանց հողատարածքները եւ յետոյ այդ զաւթած հողատարածքները դարձրել «քննարկումների» առարկայ (Բարանա, իսկ ներկայում՝ Նոյեմբերեան, Կողբ, Կոթի, Դովեղ եւ այլ գիւղեր): Այս մասին յայտարարութիւն է տարածել Հայաստանի մարդու իրաւունքների պաշտպան Արման Թաթոյեանը:

Գնչուական թափառախմբի նման անվտանգութեան տասնեակ աշխատակիցների ուղեկցութեամբ գրասենեակից գրասենեակ շրջող Նիկոլ Փաշինեանը խեղճացած է ու խեղճ այնքան, որ անգամ նրա անգերազանցելի ցինիզմն ու ամբարտաւանութիւնն ի զօրու չեն թաքցնել դա։ Խեղճութիւնը նրա՝ խորամանկել փորձող հայեացքում է ու երերացող ձայնում, սուտը թաքցնել փորձող ժեստերում ու նախկին պոռթկումներին նմանակելու չստացւող փորձերում։

Իրանագէտ Գարիկ Միսակեանը, 168.am-ի հետ զրոյցում անդրադառնալով Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆի Երեւան եւ Բաքու կատարած տարածաշրջանային այցերին, նշեց, որ դրանք պայմանաւորւած էին յատկապէս Սիւնիքի մարզի շուրջ ստեղծւած իրավիճակով, քանի որ Իրանի համար Սիւնիքում կայունութիւնն ազգային անվտանգութեան շահերից բխող հարցերից է համարւում։

Իմ տպաւորութեամբ՝ վարչապետի ներկայիս պաշտօնակատարը, որն ընդհանրապէս չի ընդունում իր հասցէին ոչ մի քննադատութիւն, առաւել ցաւագին է ընդունում Հայաստանի առաջին նախագահի գնահատականները: Հիմա էլ, ի պատասխան Տէր-Պետրոսեանի քննադատութեան, Փաշինեանը պնդեց, որ Տէր-Պետրոսեանն «ուզում էր Արցախը յանձնէր» Ադրբեջանին: Աւելի վաղ «յանձնելու» ցանկութիւնը նա վերագրել էր նաեւ մնացած նախկին նախագահներին:

«Փաստ»-ը գրում է. «Արտահերթ խորհրդարանական ընտրութիւնների անցկացման թեման նոր իրավիճակ է ստեղծել երկրի ներքաղաքական կեանքում։ Ըստ այդմ, քաղաքական ուժերը ներդնում են իրենց ջանքերը ընտրութիւնների արդիւնքում քաղաքացիների վստահութեանն արժանանալու եւ առաւելագոյն արդիւնքներ գրանցելու համար։ Ընդհանուր առմամբ, ընտրութիւններին մասնակցելու յայտ է ներկայացրել 27 քաղաքական միաւոր՝ 23 կուսակցութիւն եւ 4 դաշինք։ 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։