Հա

Քաղաքական

«Յենակէտ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամեանը գրում է. «Ադրբեջանցիների հետ երէկ կայացած բանակցութիւններն արդէն 15 ժամ է աւարտւել են, լրատւամիջոցների, սոցիալական ցանցերի հայաստանեան, ռուսաստանեան եւ ադրբեջանական տիրոյթներում ամենատարբեր վարկածներն ու կանխատեսումները շրջանառւեցին։

ՀՀ օրւայ իշխանութիւնների ապաշնորհ կառավարման, ապազգային վարքագծի, յանցաւոր, միտումնաւոր սխալների ու անգործութեան արդիւնքում Ադրբեջանն օգտագործել է իրեն հրամցրած հնարաւորութիւնները, մեծացրել է զաւթողական ախորժակն ու խախտել մեր երկրի տարածքային ամբողջականութիւնը՝ ներխուժել Սիւնիքի ու Գեղարքունիքի մարզեր։ Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ անդամ Արմենուհի Կիւրեղեանը:

Երկուշաբթի, 17 Մայիսի 2021 10:00

Սահման քաջաց՝ զէնն իւրեանց

Հայ-ադրբեջանական պետական սահմանը, որպէս այդպիսին, երբեք չի գծւել: 1918-ի մայիսից, անկախութիւն հռչակելուց յետոյ, երկու երկրների միջեւ բախումներ սկսեցին: Արհեստածին Ադրբեջանը, իր ստեղծման առաջին օրւանից, ձգտելով նորայայտ ազգի համար կենսական տարածքներ ապահովել, իր ապօրինի պահանջներն էր ներկայացնում հայոց պատմական հողերի նկատմամբ, որոնք հայոց թագաւորութեան մաս են կազմել, երբ հայերս անկախ ենք եղել, եւ որտեղ հայերս շարունակել ենք ապրել, նոյնիսկ պետականութիւնը կորցնելուց յետոյ:

Վերջին օրերի ընթացքում Բաքւի բռնապետի բաշիբոզուկների՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգութիւնների վերաբերեալ բաց աղբիւրներում առկայ տեղեկատւութիւնը քարտէզի վրայ դիտարկելիս, բացի ամէն ինչից, պարզ է դառնում, որ դրանք հաւանաբար նաեւ միտւած են ադրբեջանական ժամանակաւոր բռնազաւթման մէջ գտնւող Քարվաճառի վերաազատագրումը հնարաւորին դժւարացնելուն։ Այս մասին իր ֆէյսբուքեան էջում գրել է իրանագէտ Վարդան Ոսկանեանը:

Երբ Քարվաճառն ու Քաշաթաղն անարիւն յանձնում էինք, մարդիկ իրենց ձեռքով այրում էին սեփական տները, թողնում ու հեռանում, կարելի էր յիշել Հայոց Ցեղասպանութեան տեսարանները, ցաւօք, անցած կէս տարում էլ, այսօր էլ տեսնում ենք նոյն բանը՝ մեզ սուտ երաշխիքներ էին տալիս, թէ ՀՀ սահմանին ոչինչ չի կարող լինել. այսօր խնդիր ունենք ե՛ւ Սիւնիքում, ե՛ւ Գեղարքունիքում, վաղը դա կը լինի Արարատում, Վայոց Ձորում, Տաւուշում, մենք կաթւածահար պետութիւն ենք:

Ես նմանատիպ գործողութիւններ սպասում էի ամիսներ շարունակ, որովհետեւ ակնյայտ էր, որ Արցախեան վերջին պատերազմում յաղթանակ տանելուց յետոյ թուրք-ադրբեջանական տանդեմը ոչ միայն չի հրաժարւում իր ագրեսիւ քաղաքականութիւնից Արցախի եւ արդէն Հայաստանի նկատմամբ, այլեւ հակահայկական հռետորաբանութիւնն ուժեղացնում է։ 

«Հայաստանի հանրապետական» կուսակցութիւնը եւ «Հայրենիք» կուսակցութիւնը ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրութիւններին կը մասնակցեն «Պատիւ ունեմ» դաշինքով:

«Յայտնի է արդէն, որ Հայաստանի հասարակութեան մի զգալի հատւած անտարբեր է Արցախի եւ Սիւնիքի բնակավայրերի կորստի նկատմամբ։ Անտարբերութեան  ապացոյցն այն է, որ կապիտուլեանտը կապիտուլեացիան ստորագրելուց յետոյ 6 ամիս դեռ իշխանութեան է եւ կարող է էլի մնալ։ Սակայն մտքովս չէր անցնի, որ Հայաստանում կը լինեն անձինք, ովքեր կարդարացնեն Ադրբեջանի երէկւայ ներխուժումը Սեւ լիճ՝ ասելով. «30 տարի շարունակ այս պետութիւնը բռնազաւթել էր եւ մտել մէկ ուրիշ պետութեան սահմաններ…», եւ ուրեմն «Ինչ-որ պահի պէտք է կանգ առնել եւ չգոչել, չճչալ այդքան ցաւագին, երբ ադրբեջանցիները մի կիլոմետր առաջ են եկել»,- սա մէջբերում է հայ գիտնականից։ 

Ադրբեջանական ԶՈՒ-ն մտնում է քո տարածք, հիմա տալիս եմ առաջին հարցը՝ ո՞ւր է դիմացը կանգնած քո զօրքը, եւ եթէ այս զօրքը չկայ, եթէ այս տարածքն անպաշտպան է, ապա ո՞ւր են պատժւածները, ո՞ւր է Գլխաւոր դատախազութեան յարուցած քրէական գործը: Այս մասին այսօր Լիլիթ Թումանեանի հետ հարցազրոյցում ասաց հասարակական-քաղաքական գործիչ Կարէն Բեքարեանը՝ խօսելով սահմանում ստեղծւած իրավիճակի, ադրբեջանական խմբերի՝ Հայաստան ներխուժելու եւ իշխանութեան քայլերի մասին:

Կանադայի արտգործնախարար Մարկ Գառնոն իր մտահոգութիւնն է յայտնել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի կապակցութեամբ։

Published in Միջազգային

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։