Հա

Քաղաքական

Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին առաջիկայ հոկտեմբերին Իրանի զէնքի էմբարգոյի աւարտը համարել է Միջուկային համապարփակ համաձայնագրի գլխաւոր ձեռքբերումներից մէկը:

Published in Իրան

ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարին ուղղւած նամակում, ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը ներկայացրել է Միջուկային գործարքից ԱՄՆ միակողմանի դուրս գալու արդիւնքում, այդ երկրի ստանձնած միջազգային պարտաւորութիւնների եւ Անվտանգութեան խորհրդի բանաձեւ խախտման վերաբերեալ Իրանի դիրքորոշումը:

Published in Իրան

«Միացեալ Նահանգները եւ միւս երկրները պէտք է իմանան, որ Իրանը որեւէ կերպ չի ընդունի 2231 բանաձեւի խախտումը»,- Այս մասին Կառավարութեան այսօրւայ նիստում յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:

Published in Իրան

Եւրոպական երկրները մտադիր են պահպանել Միջուկային համապարփակ համաձայնագիրը: Այս մասին, երէկ՝ փետրւարի 26-ին Վիեննայում կայացած համաձայնագրի համատեղ յանձնաժողովի աւարտից յետոյ, լրագրողների հետ զրոյցում յայտնել է քաղաքական հարցերով ԱԳ նախարարի տեղակալ Սէյէդ Աբբաս Արաղչին:

Published in Իրան

Վիեննայում փետրւարի 26-ին տեղի կունենայ Իրանի, Չինաստանի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչների հանդիպումը, որի ընթացքում կողմերը կը քննարկեն Միջուկային համապարփակ համաձայնագիրը:

Published in Իրան

Իրանը կը վերադառնայ իր պարտաւորութիւններին, եթէ Եւրոպան կատարի Միջուկային գործարքով իր ստանձնած պարտաւորութիւնները:

Published in Իրան

2018 թ. մայիսին, երբ Միացեալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը միջուկային համաձայնութիւնից միակողմանի դուրս գալու մասին որոշում կայացրեց, Իրանը միջուկային համաձայնութիւնը ստորագրած եւրոպական երկրների հետ սկսեց ակտիւ բանակցութիւններ վարել՝ ակնկալելով եւրոպական կողմի գործուն աջակցութիւնն ԱՄՆ-ի որոշման արդիւնքում ի յայտ եկած ֆինանսական եւ իրաւական խնդիրները յաղթահարելու գործում:

Published in Միջազգային

ԱԳ Նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆն, այսօր՝ յունւարի 16-ին  Նիւ Դելիում հանդիպել է Եւրոպական յանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին յարաբերութիւնների եւ անվտանգութեան հարցերով գերագոյն յանձնակատար Ժոզէֆ Բորէլի հետ:

Published in Իրան

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն առաջարկել է Միջուկային համապարփակ համաձայնագիրը փոխարինել նոր՝ Թրամփի համաձայնագրով:

Published in Միջազգային

Մոսկւայում կայացել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Գերմանիայի կանցլեր Անգելլա Մերկէլի հանդիպումը:

Published in Միջազգային
Էջ 1, 5-ից
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։