Հա

Քաղաքական

Թուրքիան Յունաստանին, Կիպրոսին, Ֆրանսիային եւ ԱՄԷ-ին «չարիքի դաշինք» ստեղծելու մէջ է մեղադրել այն բանից յետոյ, երբ այս երկրները Միջերկրածովեան շրջանում եւ Լիբիայում Անկարայի քաղաքականութիւնը դատապարտող համատեղ յայտարարութեամբ են հանդէս եկել։

Published in Միջազգային

Իր աշխատանքային այցելութեան առիթով, Հ.Յ.Դ. Բիւրոյի ներկայացուցիչ ընկ. Յակոբ Տէր-Խաչատուրեան, Հ.Յ.Դ Կեդր. կոմիտէի կազմակերպութեամբ, տեսակցեցաւ յունահայ գաղութի կառոյցներու ներկայացուցիչներուն հետ, ուրբաթ՝ 6 մարտ 2020-ի երեկոյեան, Գոքինիոյ «Զաւարեան» կեդրոնին մէջ։

Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերի կրակի բոցավառման եւ փոխանցման արարողութիւնը Յունաստանում կանցկացւի առանց հանդիսականների, լրագրողների եւ հիւրերի, հաղորդում է Յունաստանի Ազգային օլիմպիական կոմիտէի մամուլի ծառայութիւնը։

Published in Մարզական

Յունաստանի Հանրապետութեան նախագահ պրն. Փրոքոփիս Փաւլոփուլոս, Աթէնքի նախագահական ապարանքին մէջ, ուրբաթ 6 մարտի երեկոյեան, ընդունեց Հ.Յ.Դ. ներկայացուցչութեան այցելութիւնը, գլխաւորութեամբ Հ.Յ.Դ. Բիւրոյի ներկայացուցիչ ընկ. Յակոբ Տէր-Խաչատուրեանի եւ Հ.Յ.Դ. Յունաստանի Կեդրոնական Կոմիտէի ներկայացուցիչ ընկ. Սերգօ Գույումճեանի եւ անդամ ընկ. Հռիփսիմէ Յարութիւնեանի։

Յունաստանը վետօ է կիրառել այն յայտարարութեան վրայ, որը ՆԱՏՕ-ն մտադիր էր անել յաջակցութիւն Թուրքիայի՝ սիրիական Իդլիբ նահանգում ռազմական բախումների սկսւելուց յետոյ:

Published in Միջազգային

Թուրքիան եւ Յունաստանը վերսկսել են Էգէյեան եւ Միջերկրական ծովերում ուժերի հաւասարակշռութեանը վերաբերող հին վէճը: Թէեւ երկրները ձեւականօրէն նոյն ռազմա-քաղաքական դաշինքում են՝ ՆԱՏՕ-ում, Անկարան կոչ է արել Յունաստանին՝ դադարեցնել թուրքական ափերից մի քանի կիլոմետր հեռու գտնւող կղզիներում սպառազինութեան տեղակայումը: Իրավիճակը սրւում է նաեւ Կիպրոսի շուրջ տարաձայնութեան պատճառով. իր ափերի մօտ գազի հորատանցքեր բացելու համար Նիկոսիան Թուրքիան անւանել է «ծովահեն պետութիւն» եւ օգնութեան կանչել եւրոպական գործընկերներին:

Published in Միջազգային

Երկուշաբթի, 16 դեկտեմբեր, 2019 թւականի առաւօտեան, թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց, Իրանում հաւատարմագրւած Յունաստանի լիզօր եւ արտակարգ դեսպան՝ պրն. Դիմիրտի Ալէքսանդրագիսին:

Published in Թեհրան

Յունաստանի պատւիրակութիւնը հեռացել է Տրանսանատոլիական գազատարի (TANAP) բացման արարողութիւնից՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի սադրիչ յայտարարութիւնից յետոյ:

Published in Միջազգային

Յուլիսի 7-ին Յունաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրութիւններում յաղթել է «Նոր ժողովրդավարութիւն» ընդդիմադիր, աջակենտրոն կուսակցութիւնը՝ ստանալով ձայների 38.9% եւ 300 հոգանոց խորհրդարանի 158 տեղը։ Այսպիսով, Կիրիակոս Միցոտակիսի գլխաւորած կուսակցութիւնը հնարաւորութիւն է ստացել ձեւաւորել կառավարութիւն՝ առանց կոալիցիոն գործընկերների։

Published in Միջազգային

Յունաստանում, երէկ՝ յուլիսի 8-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրութիւններում յաղթանակ է տարել Կիրիակոս Միցոտակիսի գլխաւորած լիբերալ-պահպանողական «Նոր ժողովրդավարութիւն» կուսակցութիւնը:

Published in Միջազգային
Էջ 1, 13-ից

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։