Հա

Քաղաքական

«Հրապարակ» թերթը գրում է «Այ աբիժնիկ լիլիպուտ, հերիք ա էշ-էշ դուրս տաս, տխմար, այ զզւելի, թէ կարում էիր, ընտանիքդ ղեկավարէիր, այ բլոջ...». սա ամենամեղմ մէջբերումն է իշխանական ֆէյքերի կողմից դերասան Յովհաննէս Ազոյեանի դէմ երէկ կազմակերպւած զանգւածային յարձակումից: Մնացածը սեռական բնոյթի հայհոյանքներ են՝ հրապարակման ոչ ենթակայ:

«Փաստ» թերթը գրում է. «Տարին աւարտւում է, եւ իշխանութիւնները պէտք է ամփոփեն իրենց գործունէութեան արդիւնքները եւ անցնեն յաջորդ տարւայ ծրագրերը իրականութիւն դարձնելուն (եթէ այդպիսիք ընդհանրապէս կան)։ 

Տարօրինակ իրավիճակ է ստեղծւում ղարաբաղեան կարգաւորման շուրջ։ Հայաստանի ղեկավարութիւնը վերջին ժամանակներս դիմում է նոր մարտավարութեան, որի համապատասխան՝ իշխանութեանը մօտ կանգնած որոշ անձինք հնչեցնում են տարօրինակ յայտարարութիւններ, որոնք վերաբերում են պետութեան համար բաւական լուրջ հարցերի՝ վկայակոչելով վարչապետին։ Այս մասին գրում է «Գոլոս Արմենիի» թերթը՝ զարգացնելով թեման։

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երէկ առաւօտից համացանցում լուր տարածւեց, թէ պետբիւջէի հաշւին Նիկոլ Փաշինեանի դստեր համար գնւել է 27 հազար դոլար արժողութեամբ նոր ամե­նագնաց: Վարչապետի քարոզչական յենարանը հանդիսացող սոցցանցերի ակտիւ օգտատէրերի, նրանց ֆէյքերի զգալի հատւածը շտապեց մեղադրել լուրը տարածողներին հակաիշխանական, ֆէյք-տեղեկութիւններ տա­րածելու մէջ:

Եթէ մարդ ատելավառ հոգի ունի, նրան պատժելով՝ չի ստացւի զսպել: Այս մասին Անժելա Թովմասեանի՝ «Արմնիւզ» ՀԸ հեռարձակւող հեղինակային «Հայելու առաջ» հաղորդաշարի ժամանակ ասել է «ԱԶԳ» թերթի գլխաւոր խմբագիր Յակոբ Աւետիքեանը՝ անդրադառնալով ՀՀ ԱԺ «Մարդու իրաւունքների պաշտպանութեան» յանձնաժողովի կողմից կազմակերպւած «Ատելութեան խօսքի դէմ ՀՀ օրէնսդրութեան բարեփոխման շուրջ» քննարկմանը:

Հայաստանի հասարակական-քաղաքական կեանքում որոշակի խմորումներ են նշմարւում. պրոարեւմտեան տարրերը փորձում են կոնսոլիդացվել՝ յեղափոխութեան պաշտպանութեան դրօշի ներքոյ:

Ես պետական ապարատից հեռացել եմ 2018-ի հոկտեմբերի 2-ին, այդ օրւայ դրութեամբ գոնէ գիւղնախարարութեան կտրւածքով կարող եմ ասել, որ որեւէ մէկը յեղափոխութեան դէմ չէր պայքարում:

Քաղաքական, հասարակական գործիչ Միհրան Յակոբեանն իր ֆէյսբուքեան էջում գրառում է կատարել՝ նշելով, որ Փաշինեանի քարոզչական թիմի անպիտանութեան վերաբերեալ իր պնդմանն արձագանքել է վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետեանը` հակադարձելով ինչ-որ անյայտ կայքով եւ մէջբերելով Արարատ TV-ում իր աշխատելու տարիները եւ 2018թ.-ի պետական յեղաշրջման պոպուլիստական տրաֆարետները:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի յայտարարութիւնները առնւազն Արցախի հարցում անհետեւողական են եւ հակասական. ըստ Yerkir.am-ի՝ այս մասին յայտարարել է ՀՅԴ Բիւրոյի անդամ, Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի ղեկավար Կիրօ Մանոյեանը մամուլի ասուլիսում։

Պատմութիւնը կրկնւելու «խասիաթ» ունի, եթէ այն չես իւրացնում կամ դրան իրաւաքաղաքական գնահատական չես տալիս։

ՀՅԴ-ի դէմ Նիկոլ Փաշինեանն արշաւ է սկսել։ Նա այդ առումով օրիգինալ չէ։ Քանզի նորանկախ Հայաստանում ՀՅԴ-ի դէմ արշաւ տեղի է ունեցել նաեւ Նիկոլի քաղաքական «պապա» հանդիսացող ՀՀ 1-ին նախագահի կողմից։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։