Հա

Քաղաքական

«Ժնեւեան միջանկեալ պայմանաւորւածութիւնն ամրագրում է ուրանի հարստացման Իրանի իրաւունքը»,- յայտարարել է Ռուսաստանի Դաշնութեան արտգործնախարար Սերգէյ Լաւրովն, Իրանի արտգործնախարար դոկտ. Մոհամմադ Ջաւադ Զարիֆի հետ հանդիպումից յետոյ կայացած մամուլի ասուլիսի ընթացքում:

Published in Քաղաքական
Չորեքշաբթի, 11 Դեկտեմբերի 2013 13:20

Լաւրովը՝ Թեհրանում

Երկօրեայ պաշտօնական այցով Թեհրան է ժամանել Ռուսաստանի Դաշնութեան արտգործնախարար Սերգէյ Լաւրովը: Սա նախագահ Խաթամիի ընտրութիւնից ի վեր Ռուսաստանի արտաքին գերատեսչութեան ղեկավարի առաջին պաշտօնական այցն է Թեհրան:
Լաւրովի թեհրանեան բանակցութիւնների առանցքը կազմելու է Ժնեւում Իրանի եւ «5+1»-ի միջեւ կայացած միջանկեալ պայմանաւորւածութեան իրագործումը:

Published in Քաղաքական

Ռուսական «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» լրատւական գործակալութեան փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ն պէտք է ճանաչի Անդրկովկասի նոր իրողութիւնները: Այս մասին յայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգէյ Լաւրովը՝ պատասխանելով Ռուսաստանի ու Վրաստանի յարաբերութիւններին ու Հարաւային Օսեթիայի ու Աբխազիայի շուրջ իրավիճակի մասին հարցին. 

Published in Քաղաքական

Սիրիայի շուրջ արդէն մի քանի ամիս քննարկւող միջազգային «Ժնեւ-2» համաժողովը կայանալու է յունւարի 22-ին: Այդ մասին յայտարարել է ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղար Բան Կի Մունը: Նա համաժողովը կոչել է «Յոյսի առաքելութիւն»: Համաժողովի ժամկէտների շուրջ համաձայնութիւնը գոյացել է երկուշաբթի օրը, Ժնեւում ՄԱԿ-ի պաշտօնատարների մասնակցութեամբ ռուս-ամերիկեան բանակցութիւնների ընթացքում:

Published in Քաղաքական

ԻՌՆԱ-ի համաձայն՝ աշխարհի տարբեր երկրներ եւ քաղաքական այրեր ողջունել են Ժնեւեան բանակցութիւնների արդիւնքում ձեռքբերւած համաձայնութեանը՝ նշելով, որ դա կարող է ճշտորոշել ապագայի ուղին: ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարի խօսնակ Մարտին Նասիրքին յայտարարել է, որ Բան Կի Մունը ջերմօրէն ողջունել է ատոմական միջանկեալ համաձայնութեանը եւ վկայակոչելով Բան Կի Մունին՝ ասել է, որ այդ համաձայնութիւնը կարող է Միջին Արեւելքի համար պատմական նշանակութիւն ունենալ:

Published in Քաղաքական

Ռուսաստանի արտգործնախարար Սերգէյ Լաւրովը վերջերս Ռուսաստանի «Թի. Վի. Սի.» հեռուստացանցի հետ ասուլիսի ընթացքում շեշտել է. «Անհրաժեշտ է Իրանի մասնակցութիւնը «Ժնեւ-2» բանակցութիւններին, որպէս Սիրիայում ազդեցիկ մի երկիր»: Ըստ Լաւրովի՝ անտրամաբանական է յիշեալ խորհրդաժողովին, Իրանի մասնակցութեանը դէմ գնալ:

Published in Իրան
Երեքշաբթի, 19 Նոյեմբերի 2013 13:30

Պատժամիջոցները հարցի լուծում չեն

Ռուսաստանի արտգործնախարար Սերգէյ Լաւրովը Իրանի եւ «5+1»-ի յառաջիկայ բանակցութիւնների սեմին, ռուսական «Նեզաւիսիմայա գազետա» օրաթերթին տւած հարցազրոյցում շեշտել է որ անհրաժեշտ է կանխել այն բոլոր քայլերը, որոնք կարող են խոչընդոտել այդ բանակցութիւնները: ԻՌՆԱ-ի համաձայն՝ նա ասել է. «Իրանի եւ «5+1»-ի միջեւ համաձայնութիւնը կը կայանայ միայն այն դէպքում, եթէ չլինեն խանգարող հանգամանքներ»:

Published in Քաղաքական

Ռուսաստանի Դաշնութեան նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստան կայցելի դեկտեմբերի սկզբին: Այս մասին նոյեմբերի 18-ին յայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգէյ Լաւրովը՝ ՀՀ արտգործնախարար Էդւարդ Նալբանդեանի հետ համատեղ ասուլիսին:

Published in Քաղաքական

ԻՌՆԱ-ի համաձայն՝ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի արտգործնախարարներ Սերգէյ Լաւրովը եւ Ջոն Քերին կիրակի երեկոյեան կայացած հեռախօսազրոյցի ընթացքում խօսել են Իրանի ատոմական ծրագրի վերաբերեալ: Նրանք նաեւ մտքեր են փոխանակել նոյեմբերի 20-ին կայանալիք Իրանի եւ «5+1»-ի բանակցութիւնների օրակարգի մասին:

Published in Քաղաքական

Ամերիկացի մի բարձրաստիճան պաշտօնատար յոյս է յատնել, որ Ժնեւեան բանակցութիւնների երրորդ փուլում, Իրանի միջուկային ծրագրի շուրջ Թեհրանը եւ Արեւմտեան ուժերը կը ստորագրեն համաձայնագիր, որը կը վերացնի անորոշութիւնը, եւ զգալիօրէն կը մեղմացնի կողմերի յարաբերութիւններում առկայ լարւածութիւնը:

Published in Դիտանկիւն

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։