Հա

Քաղաքական

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամաւոր Կարօ Փայլանն անդրադարձել է 2011-ի ապրիլի 24-ին Թուրքիայի զօրամասերից մէկում ծառայակցի կողմից սպանւած հայ զինւորի գործով դատավճռին։

Published in Միջազգային

2011 թ. ապրիլի 24-ին պարտադիր զինւորական ծառայութեան ընթացքում սպանւած Սեւակ Բալըքչիի դատական գործի վերաբերեալ հրապարակւել է վճիռը:

Published in Միջազգային

Թուրքական դատարանի կողմից որոշում է կայացւել որպէս բարոյական փոխհատուցում 40 հազար թուրքական լիրա վճարել Հայոց Ցեղասպանութեան 96-րդ տարելիցի օրը բանակում սպանւած հայազգի զինծառայող Սեւակ Բալըքչըի ընտանիքին:

Published in Սփիւռք

Թուրքական բանակում 2011 թւականի ապրիլի 24-ին սպայ Քըւանչ Աղաօղլուի կողմից սպանւած հայ զինծառայող Սեւակ Բալըքչըի գործով դատական վերջին նիստը տեղի է ունեցել փետրւարի 25-ին Տիգրանակերտում: Սակայն այն յետաձգւել է մինչեւ ապրիլի 6-ը՝ ինչ-ինչ փաստաթղթերի բացակայութեան պատճառով: «Ակօս»-ը զրուցել է դատական նիստին մասնակցած՝ Բալըքչըի ծնողների՝ Կարապետ եւ Անի Բալըքչըների հետ:

Published in Հասարակական

Ցեղասպանների ժառանգորդները արդէն 9-ը տարի, եղերաբախտ հայորդու յիշատակը պղծում են, իրենց իսկ յատուկ «դատա-իրաւական» իմիտացիաներով, ինչպէս միշտ համոզւած լինելով, որ ժամանակի սահանքը քողարկելու եւ մոռացութեան է տալու իրենց անբարոյ կենսագրութեանը մշտապէս ուղեկից խարանը...

Published in Դիտանկիւն

Լոս Անջելէսում հայ եւ քուրդ երիտասարդները բողոցի ցոյց են անցկացրել Թուրքիայի հիւպատոսարանի առջեւ՝ դատապարտելով Թուրքիայում ազգային փոքրամասնութիւնների դէմ շարունակւող հալածանքներն ու Անկարայի որդեգրած ծայրայեղական քաղաքականութիւնը:

Published in Քաղաքական

2011 թւականի Ապրիլի 24-ին Թուրքիայի Բաթման (Սասուն) նահանգում տեղակայւած զօրամասերից մէկի տարածքում թուրք ծառայակցի կողմից սպանւած Սեւակ Բալըքչըի գործով նոր զարգացումներ են տեղի ունեցել:
Ըստ «Ակօս»-ի՝ Սեւակի սպանութեան բացայայտման դատավարութեան ընթացքում կեղծ վկայութիւն տւած Բիւլենթ Քայան կը դատապարտւի երկու տարի եւ մէկ ամիս ազատազրկման:

Published in Քաղաքական

Մարդու իրաւունքների Եւրոդատարանում (ՄԻԵԴ) Փերինչէքի գործով յունւարի 28-ին կայանալիք դատավարութեանը յօգուտ Հայաստանի եւ ընդդէմ Թուրքիայի՝ հանդէս կը գան թուրքական «Մարդու իրաւունքների կազմակերպութիւն»-ը եւ «Ճշմարտութիւն, արդարութիւն» յիշողութեան կենտրոնը:
Ինչպէս հաղարդում է «Արմէնպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ժամանակ» պարբերականը: Մարդու իրաւունքների կազմակերպութեան փոխնախագահ Մերալ Չըլդըրը մամուլի ասուլիսի ժամանակ յայտնել է, որ իրենք համապատասխան փաստաթղթերի ծրար էին յանձնել պատկան մարմիններին, եւ հիմա տեղեկացել են, որ դիմումն ընդունւել է:

Published in Դիտանկիւն

Թուրքական «Ռադիկալ» թերթի լրագրող Իսմայիլ Սամազի նոր գիրքը՝ կասկածելի մահւան դէպքերի մասին, օրեր առաջ յանձնւել է ընթերցողների դատին:
Ծեծի, զէնքի, պայթիւնի եւ ինքնասպանութեան պատճառաբանութեամբ գրանցւած 15 զինւորների մահւան դէպքերի դատավարութիւնների մասին պատմող գրքում անդրադարձ կայ նաեւ հայ զինծառայող Սեւակ Շահին Բալըքչի գործով դատավարութեանը:

Published in Հասարակական

Հայոց Ցեղասպանութեան յիշատակի արարողութիւնները Ստամբուլում մեկնարկել են ապրիլի 23-ից: Քրդամէտ «Խաղաղութիւն եւ ժողովրդավարութիւն» խորհրդարանական կուսակցութեան անդամներով վերջերս ձեւաւորւած «Ժողովուրդների ժողովրդավարական կուսակցութիւն»-ն ապրիլի 23-ի երեկոյեան երթ էր կազմակերպել Ստամբուլի հայաշատ Շիշլի թաղամասում:

Published in Քաղաքական
Էջ 1, 2-ից

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։