MENU
Ռուսական Regnum լրատւական գործակալութիւնը հրապարակել է յօդւած, որում հեղինակը՝ կովկասագէտ, պատմական գիտութիւնների թեկնածու Ստանիսլաւ Տարասովը, անդրադարձ է կատարել ԵԱՏՄ-ին Իրանի հնարաւոր լիիրաւ անդամակցութեանը եւ դրա հետեւանքով տարածաշրջանում հնարաւոր քաղաքական եւ տնտեսական փոփոխութիւններին։
Ռուսական Regnum հրատարակութիւնը հրապարակել է անւանի վերլուծաբան Ստանիսլաւ Տարասովի յօդւածը, որում քաղաքագէտն անդրադարձել է ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի դերին Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման գործում:
ԱՄՆ նորընտիր նախագահ Բայդէնի պետքարտուղարի թեկնածու Էնթոնի Բլինկենն անդրադարձել է Արցախեան հակամարտութեանը՝ նշելով, որ Բայդէն-Հարիս վարչակազմը կը վերանայի ԱՄՆ անվտանգային աջակցութիւնն Ադրբեջանին:
«Փաշինեանը ստորին լիգայից յայտնւեց եւ միանգամից փորձեց խաղալ վերին լիգայում, իսկ այնտեղ «բիզոն»-ներ են նստած»,- այս մասին 168.am-ի հետ զրոյցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլաւ Տարասովը՝ անդրադառնալով մոսկովեան բանակցութիւնների արդիւնքներին եւ Արցախեան հիմնախնդրի շուրջ ապագայ զարգացումներին:
Արցախեան պատերազմի արդիւնքները հիմնովին փոխեցին ուժերի յարաբերակցութիւնը ոչ միայն Անդրկովկասում, այլեւ ամբողջ Մեծ Մերձաւոր Արեւելքի մասշտաբով: Պատահական չէ, որ որոշ փորձագէտներ կարծում են, որ Խորհրդային Միութեան փլուզումից յետոյ ստեղծւում է երրորդ տարածաշրջանային կարգը: Այս մասին Regnum-ում գրում է վերլուծաբան, փորձագէտ Ստանիսլաւ Տարասովը՝ ամփոփելով 2020 թ. Մեծ Մերձաւոր Արեւելքի համար կարեւորագոյն իրադարձութեան՝ Արցախեան պատերազմի արդիւնքները:
«Եթէ չեն գործում հրադադարի պայմանաւորւածութիւնները, ապա պէտք է գնալ խաղաղութիւն պարտադրելու ճանապարհով»,- այս մասին 168.am-ի հետ զրոյցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլաւ Տարասովը՝ անդրադառնալով Արցախեան հակամարտութեան գօտում պատերազմը դադարեցնելուն ուղղւած դիւանագիտական ջանքերին, հրադադարին եւ անհրաժեշտ այլ քայլերին, որոնք արմատապէս կը փոխեն ստեղծւած իրավիճակը։
Ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալութիւնը կրկին անդրադարձել ԼՂ հակամարտութեանը՝ ներկայացնելով իրավիճակի վերջին զարգացմումները, այս առնչութեամբ քաղաքական գործիչների յայտարարութիւնները, ինչպէս նաեւ հակամարտութեան հնարաւոր լուծման հետագայ սցենարները։
Լեռնային Ղարաբաղում խախտւել են հումանիտար հրադադարի մասին պայմանաւորւածութիւնը, որն ուժի մէջ էր մտել հոկտեմբերի 18-ին ժամը 00:00-ին եւ որը ձեռք էր բերւել Հայաստանի եւ Ադրբեջանի ռազմական գերատեսչութիւնների ջանքերով՝ առանց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների միջնորդական ջանքերի՝ չնայած վստահեցւում էր, որ որոշումը կայացւել է Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահների նախորդ համատեղ յայտարարութեան համաձայն:
Անկարան գրեթէ համոզւած էր, որ Մոսկւան իրեն կը հրաւիրի Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը՝ ղարաբաղեան ճգնաժամը համատեղ լուծելու համար: Երբ դա տեղի չունեցաւ, Թուրքիան սկսեց հասկացնել, որ Ռուսաստանից ստացել է «ռազմավարական աքացի» եւ դուրս է մնացել գործից: Կրեմլը, ինչպէս նախկինում, չափազանց կարեւոր է համարում Լեռնային Ղարաբաղի վերաբերեալ պայմանաւորւածութիւնների կատարումը. այս մասին Regnum.ru-ում գրել է ռուս քաղաքագէտ Ստանիսլաւ Տարասովը։
Եթէ ԵԱՀԿ Մինսկի խմբին յաջողւի կազմակերպել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում, ապա դա, իհարկէ, մեծ ձեռքբերում կը լինի եւ կարող է ճգնաժամից դուրս գալու միջանկեալ ելք դառնալ, բայց ես իրավիճակի դրական գնահատման նախադրեալներ չեմ տեսնում: