Հա

Քաղաքական

Պուտինի այցից ոմանք «պարգեւներ» էին սպասում, Մաքսային միութեանը Հայաստանի միանալու դիմաց: Սակայն թաթարական խաների պէս Պուտինը պարզապէս ժամանեց Հայաստան, հաւաքեց տուրքը եւ խոստացաւ հետագայում չբարձրացնել այն: Հայաստանի իշխանութիւնը Պուտինի մեկնելուց յետոյ փորձում է գոնէ մի քանի օրինակ բերել, թէ ինչու էր այցն «աննախադէպ»: 

Published in Քաղաքական

Գայդարի ինստիտուտի առաջատար փորձագէտ Կիրիլ Ռոգովի կարծիքով՝ Ռուսաստանին որպէս պետութիւն գոյատեւելու համար պէտք է 40 միլիոն միգրանտ. երկրի իւրաքանչիւր քառակուսի կիլոմետրին ընկնում է 8 հոգի, երբ Ֆրանսիայում, օրինակ, բնակչութեան խտութիւնը 116 է: Փորձագէտը քիչ մարդկանցից է, ովքեր բաց խօսում են Ռուսաստանի պետական քաղաքականութեան իրական առաջնահերթութիւնների մասին:

Published in Քաղաքական
Չորեքշաբթի, 04 Դեկտեմբերի 2013 12:50

Պուտինը հեգնում էր

Բայց, ամենանսեմացուցիչը մամուլի ասուլիսում Վ. Պուտինի Մաքսային միութեանն անդամակցելու Հայաստանի ջանքերի մասին հնչեցրած հեգնախառն խօսքն էր, երբ մարդն ուղղակի ասաց, թէ հայկական կողմն այնպիսի թափով է լծւել գործընթացին, որ ռուս գործընկերները նրա յետեւից արդէն... չեն հասցնում՝ չկարողանալով նոյնպիսի արագութեամբ արձագանգել մեր կողմի գործողութիւններին: 

Published in Դիտանկիւն
Երեքշաբթի, 03 Դեկտեմբերի 2013 13:00

Վլադիմիր Պուտինը՝ Երեւանում

Երէկ՝ դեկտեմբերի 2-ին, պետական այցով Հայաստանի Հանրապետութիւն է ժամանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Ռուսաստանի նախագահի այցը մեկնարկեց Գիւմրիից, որտեղ օդանաւակայանում նրան դիմաւորեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը, ՀՀ կառավարութեան անդամները եւ Գիւմրիի քաղաքապետը:

Published in Քաղաքական

Մի քանի տասնամեակ Թուրքիան իր արտաքին քաղաքականութիւնը կառուցել է Արեւմտեան եւ Արեւելեան բլոկների, աւելի ճիշտ՝ ԱՄՆ-ի ու Խորհրդային Միութեան հակասութիւնների վրայ՝ ստանալով օգուտներ եւ առաւելութիւններ՝ այս կամ այն իրավիճակում: 2000-ական թւականներին ԱՄՆ-ն բաւական անտարբեր էր թուրք-ռուսական յարաբերութիւնների զարգացման հեռանկարի հանդէպ:

Published in Քաղաքական

ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի հրաւէրով դեկտեմբերի 2-ին պետական այցով Հայաստանի Հանրապետութիւն կը ժամանի Ռուսաստանի Դաշնութեան նախագահ Վլադիմիր Պուտինը: Ինչպէս «Արմէնպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնութեան եւ տեղեկատւութեան միջոցների հետ կապերի վարչութիւնից, այցի շրջագծում տեղի կունենայ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի հետ: 

Published in Քաղաքական

Ռուսաստանի Դաշնութիւնը մտադիր է ամրապնդել իր գործող հակաօդային պաշտպանութեան համակարգն (ՀՕՊ) ու ձեռնամուխ լինել Հայաստանի եւ Ղազախստանի հետ նման համակարգերի ստեղծմանը: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալութեան տեղեկացմամբ,- յայտարարել է Ռուսաստանի Դաշնութեան նախագահ Վլադիմիր Պուտինը բարձրաստիճան սպայական կազմին ներկայացնելու արարողութեան ժամանակ:

Published in Քաղաքական

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը Սանկտ Պետերբուրգում նեղ կազմով հանդիպումից յետոյ քննարկել են նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման եւ Սիրիայի ճգնաժամի հարցերը: Ինչպէս հաղորդել է «Արմէնպրես»-ը, այս մասին տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Կան ընդհանուր քայլեր, որոնք մենք պէտք է ձեռնարկենք: 

Published in Քաղաքական
Երեքշաբթի, 19 Նոյեմբերի 2013 13:20

Պուտին-Ռոհանի հեռախօսազրոյց

Կրեմլի տարածած պաշտօնական յայտարարութեան համաձայն՝ նոյեմբերի 18-ին Ռուսաստանի Դաշնութեան նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախօսազրոյց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանիի հետ: Հեռախօսազրոյցի ընթացքում կողմերը հիմանականում քննարկել են նոյեմբերի 20-ին, Ժնեւում մեկնարկող Իրան-«5+1» բանակցութիւնների երրորդ փուլը:

Published in Քաղաքական

Ռուսաստանի Դաշնութեան նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստան կայցելի դեկտեմբերի սկզբին: Այս մասին նոյեմբերի 18-ին յայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգէյ Լաւրովը՝ ՀՀ արտգործնախարար Էդւարդ Նալբանդեանի հետ համատեղ ասուլիսին:

Published in Քաղաքական

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։