MENU
Այսպէս կոչւած՝ Սիրիայի ազգային բանակի աղբիւրները յայտնում են, որ սիրիացիները դեռեւս Ադրբեջանում են։ Խօսակցութիւններ կան աւելի շատ ահաբեկիչ ուղարկելու մասին:
Նոյեմբերի 3-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականեանն ընդունեց Հայկական բարեգործական ընդհանուր միութեան Եւրոպայի գրասենեակի կողմից նախաձեռնւած «Եւրոպայի երիտասարդութիւնը յանուն Արցախի անկախութեան ճանաչման» ծրագրի մասնակիցներից, ԵՄ գործող եւ նախկին պատգամաւորներից, օտարերկրեայ լրագրողներից կազմւած պատւիրակութեանը։
Հայաստանը շարունակելու է հետեւողական քայլեր ձեռնարկել միջազգային ահաբեկչութեան դէմ պայքարի ուղղութեամբ՝ համագործակցելով բոլոր շահագրգիռ գործընկերների հետ։ «Արմէնպրես»-ի հաղորդմամբ` այս առնչութեամբ յայտարարութիւն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարութիւնը` անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախի դէմ ռազմական գործողութիւնների համար ներգրաււած օտարերկրեայ զինեալ ահաբեկիչների` Արցախի Պաշտպանութեան բանակի կողմից գերեւարման փաստին։
Թրքամէտ «Սուլթան Մուրադ» խմբաւորման կազմում ընդգրկւած սիրիացի գրոհայինը Ամին Իմադ աս-Սաիդը սաուդական «Ալ-Հադաս» հեռուստաալիքի եթերում պատմել է, որ սիրիացի գրոհայիններն Ադրբեջանի կողմից կռւում են Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան գօտում:
Սիրիայից աւելի քան հազար գրոհայիններ հոկտեմբերի 16-ին ուղարկւել են Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան գօտի:
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլէյման Սոյլուն Twitter միկրոբլոգի իր պաշտօնական էջում տւեալներ է հրապարակել երկրում գրոհայինների թւի վերաբերեալ, որոնք պէտք է սպանւեն թուրք ուժայինների կողմից։
Թուրքիան եւ Սաուդական Արաբիան ահաբեկիչներին քիմիական նիւթեր են մատակարարում: Այս մասին Al Mayadeen հեռուստաընկերութեանը տւած հարցազրոյցում յայտնել է Սիրիայի ԱԳ նախարարի տեղակալ Ֆէյսալ Մեղդադը:
Սիրիայի Ղամիշլի քաղաքում, երէկ՝ նոյեմբերի 11-ին ահաբեկիչները սպանել են տեղի հայ կաթողիկէ համայնքի ժողովրդապետ Տ. Յովսէփ քահանայ Պետոյեանին ու նրա հօրը` Տ. Աբրահամ քահանայ Պետոյեանին:
Սիրիական բանակը կրակ է բացել ահաբեկիչների ուղղութեամբ` ոչնչացնելով Խամայում գտնւող հրթիռներ կիրառող սարքաւորումները:
Շրի Լանկայում, ապրիլի 21-ին տեղի ունեցած ահաբեկչական յարձակումների բոլոր կազմակերպիչները ձերբակալւած կամ ոչնչացւած են: