Հա

Քաղաքական

Կարելի է արձանագրել, որ մայիսի 3-ին Արցախում անցկացւած խորհրդարանական ընտրութիւնները կայացել են:
Ընտրութիւններին մասնակցել է ընտրողների աւելի քան 70 տոկոսը: Արդէն յայտնի են նաեւ արդիւնքները, ըստ որոնց՝ «Ազատ հայրենիք» կուսակցութիւնն ստացել է 47, ՀՅԴ-ն եւ ԱԺԿ-ն՝ 19-ական, իսկ «Շարժում 88» եւ «Ազգային վերածնունդ» կուսակցութիւնները, համապատասխանաբար, 6 եւ 5 տոկոս վստահութեան քւէ:

Published in Հասարակական

Այն հարցին, թէ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներն իրենց յայտարարութիւնում նշել են, որ «Հակամարտութեան համապարփակ կարգաւորման գործում մենք ճանաչում ենք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դերն իր ապագան որոշելու հարցում», քաղաքագէտը նշեց. «Բանակցային գործընթացի այս փուլում դժւար էր համանախագահներից այլ սահմանում ակնկալել, սակայն դրա հետ մէկտեղ համանախագահները շեշտել են, որ «ճանաչում են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դերն իր ապագան որոշելու հարցում», ինչն չափազանց կարեւոր է»:

Published in Քաղաքական

Բուլղարացի քաղաքական եւ հասարակական գործիչ Պաւէլ Չերնեւը Ստեփանակերտում երկրորդ անգամ է: Առաջին անգամ Արցախ է այցելել երեք տարի առաջ, կրկին համապետական ընտրութիւններին դիտորդական առաքելութիւն իրականացնելու համար: «Արմէնպրես»-ի փոխանցմամբ, Չերնեւը խոստովանում է, որ երեք տարւայ ընթացքում Լեռնային Ղարաբաղը շատ մեծ առաջընթաց է ունեցել:

Published in Քաղաքական

Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնի 10 դիտորդներ, մայիսի 3-ին ԼՂՀ-ում կայացած խորհրդարանական ընտրութիւնների ժամանակ այցելել են մի քանի տասնեակ տեղամասեր եւ իրականացրել դիտորդական առաքելութիւն:

Published in Քաղաքական

ԼՂՀ-ի արտաքին գործերի նախարարութիւնը յայտարարութիւն է տարածել Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնում տեղի ունեցած խորհրդարանական ընտրութիւնների վերաբերեալ, որում, մասնաւորապէս, ասւած է. «2015 թ. մայիսի 3-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնում տեղի ունեցան հերթական՝ վեցերորդ խորհրդարանական ընտրութիւնները, որոնց մասնակցեց ընտրողների աւելի քան 70%-ը:

Published in Քաղաքական

Այսպէս՝ «Ազատ հայրենիք» կուսակցութիւնը ստացել է 32 հազար 632 ձայն կամ ընտրողների ձայների 47.35 տոկոսը, Արցախի ժողովրդավարական կուսակցութիւնը՝ 13 հազար 105 ձայն կամ 19.1 տոկոս, ՀՅԴ-ն՝ 12 հազար 965 ձայն կամ 18.81 տոկոս, «Շարժում 88»-ը՝ 4777 ձայն կամ 6.93 տոկոս, «Ազգային վերածնունդ»-ը՝ 3709 ձայն կամ 5.38 տոկոս:

Published in Քաղաքական

Լեռնային Ղարաբաղում մայիսի 3-ին կայացած ազատ եւ մրցակցային խորհրդարանական ընտրութիւնների միջոցով Արցախի ժողովուրդը հերթական անգամ ապացուցեց ժողովրդավարական ճանապարհով իր ճակատագիրը տնօրինելու վճռականութիւնը: Այս մասին նշել է ՀՀ արտգործնախարար Էդւարդ Նալբանդեանը՝ պատասխանելով «Արմէնպրես» լրատւական գործակալութեան՝ ի՞նչ կասէք երէկ Արցախում կայացած հերթական խորհրդարանական ընտրութիւնների կապակցութեամբ հարցին:

Published in Քաղաքական

Արցախի խորհրդարանական ընտրութիւնները դիտարկող Հայաստանի Ազգային ժողովի պատւիրակութեան անդամները երեք օրերի ընթացքում հանդիպել են ԼՂՀ-ի նախագահին, կուսակցութիւնների ներկայացուցիչներին, քւէարկութեան օրն իրականացրել դիտորդական առաքելութիւն եւ փաստում են, որ ԼՂՀ-ի 6-րդ գումարման ԱԺ-ի ընտրութիւններն անցել են բաց, թափանցիկ եւ համապատասխանել են ժողովրդավարական բոլոր չափանիշերին:

Published in Քաղաքական

Այսօր՝ մայիսի 3-ին, Արցախում կայանալու են 6-րդ գումարման Ազգային ժողովի ընտրութիւնները: ԼՂՀ-ի Կենտրոնական ընտրական յանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանեանը տեղական եւ արտասահմանեան լրատւամիջոցների ու դիտորդական առաքելութիւն իրականացնողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրեց ընտրութիւններից առաջ տիրող իրավիճակը:

Published in Քաղաքական
Երկուշաբթի, 26 Յունւարի 2015 13:26

Քաղաքական երկրաշարժ' Աթենքում

Երէկ՝ յունւարի 25-ին, Յունաստանում կայացել են արտահերթ խորհրդարանական ընտրութիւններ: Հրապարակւած նախնական տւեալների արդիւնքում՝ ընտրութիւններում յաղթել է ձախ-ծայրայեղական «ՍԻՐԻԶ»-ի կուսակցութիւնը, որի օգտին քւէարկել են ընտրողների 36.4%-ը: Այսպիսով ձախ-ծայրայեղականները նոր ձեւաւորւող խորհրդարանում ստացել են 149 մանդատ, ինչը նրանց թոյլ կը տայ ձեւաւորել կառավարութիւն:

Published in Քաղաքական

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։