Հա

Քաղաքական

Երեքշաբթի, 19 նոյեմբեր 2019-ի վաղ առաւօտեան Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը մեկնեց Խոյ քաղաքը, նախապէս առնւած ժամադրութիւնների հերթականութեամբ հանդիպումներ ունենալու կուսակալին, քաղաքապետին ինչպէս նաեւ Մշակութային Ժառանգութիւնների պահպանութեան կենտրոնի տնօրէնի հետ:

Published in Ատրպատական

Վերոյիշեալ կարգախօսը կը ցոլացնէ Չորեքշաբթի, Նոյեմբեր 13-ին, Սպիտակ Տան նախագահական գրասենեակին հանդիպումը Միացեալ Նահանգներու նախագահ Տանըլտ Թրամփի եւ իր թուրք պաշտօնակից Ռեճէպ Թայիպ Էրտողանի միջեւ։

Երէկ, ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէն ներկայացնող պատուիրակութիւն մը, որուն մաս կազմեցին Կեդրոնական Կոմիտէի ներկայացուցիչ, երեսփոխան Յակոբ Բագրատունի, զբօսաշրջութեան նախարարի պաշտօնակատար Աւետիս Կիտանեան եւ Կեդրոնական կոմիտէի անդամներ Յակոբ Հաւաթեան, Մելիք Գարագաւորեան եւ Րաֆֆի Աշգարեան, այցելեց Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Ա. վեհափառին, Տանն Կիլիկիոյ կաթողիկէ հայոց Գրիգոր Պետրոս Ի. կաթողիկոս պատրիարքին եւ Միջին Արեւելքի Հայ աւետարանական եկեղեցիներու միութեան նախագահ` վեր. Մկրտիչ Գարակէօզեանին:

ԱՄՆ Հայ Դատի յանձնախումբն իր կողմնակիցներին կոչ է արել միանալ բողոքի ակցիային Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումից առաջ, որը տեղի կունենայ նոյեմբերի 13-ին Սպիտակ տանը:

Published in Հայ Դատ

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգէյ Լաւրովը պաշտօնական այցով Հայաստանում է:  Նա իր հայ գործընկերոջ` Զոհրաբ Մնացականեանի հետ միասին մասնակցել է Հայաստանի ազգային պատկերասրահում Երկրորդ համաշխարհային պատերազմի յաղթանակի 75-ամեակին նւիրւած ցուցահանդէսի բացման արարողութեանը, որում հանդէս է եկել ելոյթով:

Published in Միջազգային

Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանը նոյեմբերի 9-ին Բրիւսէլ քաղաքում հանդիպում է ունեցել Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Առաջինի հետ:

Շաբաթ, 09 Նոյեմբերի 2019 12:40

Զարիֆը հանդիպել է Չաւուշօղլուի հետ

Այսօր՝ նոյեմբերի 9-ին, Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը Թուրքիայում ընթացող Տնտեսական համագործակցութեան կազմակերպութեան (ECO) երկրների ԱԳ նախարարների համագումարի շրջանակում հանդիպել  է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չաւուշօղլուի հետ:

Published in Իրան

Նոյեմբերի 7-ին Բրիւսէլում՝ Եւրոպական սոցիալիստական կուսակցութեան կենտրոնակայանում, կուսակցութեան նախագահ Սերգէյ Ստանիշեւն ընդունել է ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանին՝ ընկերակցութեամբ ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի յանձնախմբի նախագահ Գասպար Կարապետեանի։

Երէկ՝ նոյեմբերի 3-ին, Իրանի նաւթի նախարար Բիժան Զանգանէն ընդունել է ՀՀ Տարածքային կառավարման եւ ենթակառուցւածքների նախարար Սուրէն Պապիկեանին:

Published in Տնտեսական

Հոկտեմբերի 31-ին աշխատանքային այցով Ամերիկայի Միացեալ Նահանգներում գտնւող Արցախի Հանրապետութեան արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլեանի գլխաւորած պատւիրակութիւնը Վաշինգտոնում հանդիպումներ է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի եւ Հայ Դատի ԱՄՆ յանձնախմբի ղեկավարներ Բրայան Արդունու եւ Արամ Համբարեանի հետ։

Published in Հայ Դատ

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։