MENU
Երկրի գլոբալ խնդիրների, այդ թւում՝ տնտեսական ճգնաժամի քննարկման նպատակով, Իսլ. խորհրդարանն այսօր՝ սեպտեմբերի 30-ին փակ նիստ է գումարել:
Անցեալ շաբաթւայ ընթացքում, նոյն այս սիւնակում եռեակ շարանով փորձել էինք լուսաբանել առգոյ համընդհանուր մտահոգութիւնը՝ կապւած երկրի ընդհանուր սոցիալ եւ մասնաւորապէս տնտեսական ծանրակշիռ կացութեանը եւ դրանից անխուսափելիօրէն բխող ու մեր համայնքային կացութեանը, իրավիճակին ու առհասարակ կեանքի վրայ համապատասխան ու տւեալ դէպքում՝ բացասական ազդեցութեան մասին…
Ինչպէս ողջ Իրանի քաղաքացիներ, իրանահայ համայնքն էլ ենթակայ է այնպիսի դժւարութիւնների եւ սպառնալիքների, որոնք հնարաւոր է իր մօտ եւս խորացնեն միեւնոյն անորոշութեան եւ անհեռանկարայնութեան հանգամանքները, որոնց էլ համայնքով մէկ՝ պարտաւորութիւն ունենք դիմագրաւել, վնասները նւազագոյնի իջեցնելու նպատակով:
Իրանահայ եռեակ թեմերը, ինչպէսեւ հայկական կրօնական յարանւանութիւնները, որպէս համայնքի ղեկավար ներկայացուցչութիւններ, գրեթէ միաժամանակեայ կեցւածքով դատապարտանքի կոչերով ու յայտարարութիւններով հանդէս եկան, ի տես ԱՄՆ-ի նախագահ Թրամփի հակաիրան տնտեսական պատժամիջոցների. պատժամիջոցներ, որոնք աւելի շեշտակի ծաւալ են կրելու՝ առաջիկայ նոյեմբերին՝ 2-րդ փուլի նոր սանկցիաների կիրառմամբ:
Սիրելի ընթերցող, եկէք ընդունենք ու որպէս փաստ արձանագրենք բազմիցս բարձրաձայնւած այն օրինաչափ ու այսպէս ասած՝ չգրւած օրէնքի մասին, որն, ինչ խօսք՝ վերջին ժամանակներում, գրեթէ հասարակական բոլոր ոլորտներում զգացնել է տալիս իրեն, որպէս համընդհանուր մտահոգութիւն…
Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Ալի Խամենէին երէկ՝ յուլիսի 15-ին հանդիպել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանիի եւ կառավարութեան անդամների հետ:
Անդրադառնալով երկրի տնտեսական հիմնախնդիրներին, Իսլ. յեղափոխութեան առաջնորդը որոշակի ցուցմունքներ է ներկայացրել դրանց կարգաւորման համար:
Իսլ. խորհրդարանի նախագահ դոկտ. Ալի Լարիջանին կառավարութեանը կոչ է արել երկրում առկայ տնտեսական ճգնաժամային իրավիճակի կարգաւորման գործում հաշւի առնել պատգամաւորների ներկայացրած առաջարկները:
Թուրքիայի քրդամէտ «Ժողովրդների դեմոկրատական» կուսակցութեան անդամ, պատգամաւորի թեկնածու Կարօ Փայլանը յայտարարել է, որ ով էլ յաղթի յունիսի 24-ի արտահերթ նախագահական ընտրութիւններում՝ ժառանգելու է «աւերւած տնտեսութեամբ Թուրքիա», ինչը կանխելու համար անհրաժեշտ է շտապ քայլեր ձեռնարկել՝ չսպասելով մինչեւ ընտրութիւնների աւարտը։
Եւրոմիութեան մաս հանդիսացող եւրոգօտին դուրս է եկել մի քանի տարի շարունակւող ֆինանսատնտեսական ճգնաժամից: Այդ մասին յայտարարել է տնտեսական ու ֆինանսական հարցերով եւրոյանձնակատար Պիէր Մոսկովիսին:
«Monarch Airlines» բրիտանական աւիաընկերութիւնը տնտեսական դժւարութիւնների կապակցութեամբ դադարեցրել է թռիչքները, տուժել են արտասահմանում գտնւող 110 հազար ուղեւորներ, նաեւ չեղարկւած է 300 հազար ամրագրում: