MENU
Լիբանանի Տրիպոլի քաղաքում տեղի ունեցած բախումների ընթացքում վիրաւորւել է աւելի քան 200 մարդ: Այդ մասին վկայում են Կարմիր խաչի տեղական մասնաճիւղի եւ Շտապ օգնութեան ծառայութեան տւեալները:
ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի աջակիցները ներխուժել են Կապիտոլիումի շէնք։
Յիշեցնենք, որ ԱՄՆ Սենատն այսօր պէտք է հաստատի նորընտիր նախագահ Ջօ Բայդէնի՝ ընտրիչների կողմից ստացած ձայները։
Նիկոլ Փաշինեանի աւտոշարասիւնը ՀՀ կառավարութեան նիստից յետոյ շէնքի յետեւի մուտքից դուրս գալու պահին քշեց ուղիղ ցուցարարների վրայ, որոնց մէջ երիտասարդ աղջիկներ ու տարիքով մարդիկ կային:
Բէյրութի կենտրոն են ժամանել բանակային ստորաբաժանումները՝ ցրելու կենտրոնական հրապարակում եւ խորհրդարանի յարակից փողոցներում անկարգութիւններ հրահրած ցուցարարներին:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Անվտանգութեան խորհրդի նիստ է հրաւիրել, որի ընթացքում քննարկել է երկրով մէկ ընթացող յետընտրական բողոքի ակցիաներն ու ցոյցերը:
Բելառուսի ոստիկանութեան ուժերն ու ներքին զօրքերի ստորաբաժանումները դադարեցրել են Մինսկի կենտրոնի շրջափակումը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում՝ ցուցարարներին սպառնալով դաշնային կառավարութեան միջամտութեամբ եւ անսահմանափակ հզօրութեան կիրառմամբ։
Լիբանանի մայրաքաղաք Բէյրութի կենտրոնում շաբաթ գիշեր ոստիկանների եւ բողոքի շարժման ակտիւիստների միջեւ բախումների հետեւանքով տուժածների թիւը հասել է 220-ի:
Լիբանանի խորհրդարանի նախագահը եւ վարչապետը բողոքի ցոյցի մասնակիցների եւ անվտանգութեան ուժերի բախումներից յետոյ կոչ են արել զերծ մնալ երկպառակութիւնից։