Հա

Քաղաքական

14/06/2012 - 12:40

altԼրատւական ցանց - Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Խամենէին երէկ առաւօտեան հանդիպում ունենալով 9-րդ նստաշրջանի խորհրդարանի պատգամաւորների հետ՝ շեշտեց. «Խորհրդարանը իր հիմնական ու կարեւոր պարտականութիւններն իրագործելու առումով պէտք է ունենայ առոյգ, կենդանի ու ակտիւ խորհրդարանի ցուցանիշերը եւ առողջ խորհրդարան լինի նաեւ քաղաքական, բարոյական ու ֆինանսական տարբեր բնագաւառներում»:
Իսլ. յեղափոխութեան առաջնորդը խօսելով տարածաշրջանի սրընթաց զարգացող իրադարձութիւնների մասին՝ աւելացրեց. «Այսօր տարածաշրջանում խառնիճաղանճ վիճակ է տիրում եւ այս կարեւոր տարածաշրջանում, որը աշխարհի սիրտն է համարւում, զարմանալի իրավիճակ է ստեղծւել»:

Նա նշեց նաեւ. «Եթէ խորհրդարանի պատգամաւորները տարածաշրջանի դէպքերի նկատմամբ յարմար պահին յարմար դիրքորոշում կիրառեն, անտարակոյս տարածաշրջանի ժողովուրդների հասարակական կարծիքի եւ տարածաշրջանի իրադարձութիւններում ազդեցիկ երկրների վրայ կարող են ազդեցիկ լինել»:
Այաթ. Խամենէին խորհրդարանի անկախութիւնը շատ կարեւոր եւ Օրէնսդիր օրգանի առողջ լինելու խորհրդանիշը համարելով՝ ասաց. «Թէ՛ անցեալ կառավարութիւններում, եւ թէ՛ խորհրդարանի տարբեր շրջաններում ազդարարւել է, թէ չպէտք է խորհրդարանի անկախութեան անւան տակ իւրաքանչիւր հարցով բողոքարկել կառավարութեանը: Եթէ խորհրդարանը հակառակ կարծիք ունի, կարող է նմանօրինակ ոչ-կառուցողական մօտեցումներից խուսափելով՝ այդ ոլորտում օրէնք մշակել»:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։