Հա

Քաղաքական

15/10/2013 - 12:20

Բաքւում ԻԻՀ դեսպանութիւն.- «Իրանցիների բողոքը մեծանում է Ադրբեջանի մաքսային ծառայութեան աշխատակիցների վերաբերմունքից»

«Իրանի քաղաքացիների բողոքը մեծանում է Ադրբեջանի մաքսային ծառայութեան աշխատակիցների վերաբերմունքից»,- այդ մասին իրանական «ԻՌՆԱ» լրատւական գործակալութեանը տւած հարցազրոյցում նշել է Ադրբեջանում ԻԻՀ դեսպանութեան հիւպատոս Սէյէդ Մոհսէն Մոլային:

«panorama.am» - «Իրանի քաղաքացիների բողոքը մեծանում է Ադրբեջանի մաքսային ծառայութեան աշխատակիցների վերաբերմունքից»,- այդ մասին իրանական «ԻՌՆԱ» լրատւական գործակալութեանը տւած հարցազրոյցում նշել է Ադրբեջանում ԻԻՀ դեսպանութեան հիւպատոս Սէյէդ Մոհսէն Մոլային:
Իրանի հիւպատոսը, անդրադառնալով Ադրբեջան այցելող ԻԻՀ քաղաքացիների խնդիրներին, նշել է. «Հիմնականում իրանցիները բողոքում են Ադրբեջանի մաքսային ծառայութեան աշխատակիցների վատ վերաբերմունքից եւ այն հանգամանքից, որ իրենցից անօրինական գումարներ են պահանջում: Հետեւաբար՝ կոչ եմ անում ձեռնպահ մնալ անօրինական գումարներ վճարելուց, իսկ որեւէ տուրք վճարելուց յետոյ՝ անպայման ստացական վերցնել: Մեր քաղաքացիների բողոքը գնալով մեծանում է եւ այդ առնչութեամբ մենք դիմել ենք Ադրբեջանի համապատասխան մարմիններին»:
«Իրանի քաղաքացիները անօրինական գործողութիւններ կատարած կամ իրենց վատ վերաբերմունքի արժանացրած ադրբեջանցի պաշտօնեաների անունները կարող են յայտնել դեսպանութիւն. ընդունւած դիմումները հիւպատոսական ծառայութիւնը կուսումնասիրի եւ համապատասխան ընթացք կը տայ»,- յաւելել է Բաքւում Իրանի հիւպատոսը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։