Հա

Քաղաքական

15/05/2017 - 15:10

«Դիւանագիտութեան ասպարէզում չկայ անհնար ոչինչ». Բահրամ Ղասեմին խօսել է Հանրապետութեան նախագահի առաջ քաշած նոր գաղափարի մասին

«Հանրապետութեան նախագահի առաջ քաշած գաղափարը բաւականին բարդ գործընթաց է: Այդուհանդերձ, անելու ենք ամէն ինչ այդ պատժամիջոցների չեղարկման համար»,- ասել է Բահրամ Ղասեմին:

«alikonline.ir» - Ոչ միջուկային պատժամիջոցների չեղարկման կապակցութեամբ Հանրապետութեան նախագահի առաջ քաշած գաղափարը նորութիւն է, որն ունի իրեն յատուկ բարդութիւնները: Այս մասին, ըստ ԻՌՆԱ-ի՝ լրագրողների հետ հերթական հանդիպման ժամանակ ասել է ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին՝ նշելով, որ Դիւանագիտութեան ասպարէզում չկայ անհնար ոչինչ:

«Հանրապետութեան նախագահի առաջ քաշած գաղափարը բաւականին բարդ գործընթաց է: Այդուհանդերձ, անելու ենք ամէն ինչ այդ պատժամիջոցների չեղարկման համար»,- ասել է Բահրամ Ղասեմին՝ յաւելելով. «Դա, իհարկէ, պահանջում է նաեւ միւս կողմի կառուցողական մօտեցումը, որպէսզի անցեալի պէս հնարաւոր լինի յաղթահարել բարդութիւնները: Սա պահանջում է ամբողջովին նոր մօտեցում, առ այդ՝ հնարաւոր չէ յստակեցնել, թէ երբ կը տրւի գործընթացի մեկնարկը»:

Լրագրողները հետաքրքրւել են Սաուդական Արաբիայի հետ հնարաւոր երկխօսութիւն սկսելու մասին շրջանառւող լուրերին՝ յիշեցնելով, որ դեռեւս նախօրէին այդ երկիրը ներկայացւում էր որպէս ագրեսոր: Ի պատասխան այդ հարցին ԱԳ նախարարութեան մամլոյ խօսնակն ասել է, որ պաշտօնական Թեհրանը երբեւէ լարւածութեան կողմնակիցը չի եղել. «Սա է Սաուդական Արաբիայի ագրեսիւ վարքագծին մեր պատասխանը»,- նշել է նա՝ ընդգծելով, որ երկխօսութիւնը դա դեռ չի նշանակում միւս կողմի վարած քաղաքականութեան հաստատումը. «Իրանի եւ Եմէնի հարցով Սաուդական Արաբիան ռազմավարական բացթողում թոյլ տւեց: Յուսանք, որ նրանք նորմալ պայմաններում Իրանի հետ երկխօսութեան համար կունենան անհրաժեշտ քաղաքական կամք»,- յաւելել է Ղասեմին:

ԱԳ նախարարութեն մամլոյ խօսնակը չի շրջանցել նաեւ Թուրքիայի կողմից թուրք-իրանական սահմանային գօտում կառուցւելիք պատի թեման: Նա յայտնել է, որ այդ կապակցութեամբ թուրքական կողմը տեղեակ է պահել Իրանին. «Պատը կառուցւում է ոչ թէ սահմանային զրօ կէտում, այլ՝ Թուրքիայի տարածքում»,- ասել է Ղասեմին՝ յաւելելով, որ պաշտօնական Թեհրանը ողջունում է ցանկացած նախաձեռնութիւն, որը կը նպաստի երկու երկրների սահմանային գօտում կայունութեան ամրապնդմանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։