Հա

Քաղաքական

19/05/2017 - 13:20

ՌԴ ԱԳՆ-ն՝ Ադրբեջանի ԱԳՆ-ի յայտարարութեանն ի պատասխան. «Ռուսաստանը կասկածելի խորհուրդների կարիք չունի»

«Մենք ինչ-որ կասկածելի խորհուրդների կարիք չունենք, թէ ինչպէս մեր սեփական երկրում կառուցենք միջէթնիկ յարաբերութիւնները: Ռուսաստանը բազմազգ ժողովրդավարական պետութիւն է, որտեղ իւրաքանչիւրի իրաւունքներն ապահովւում են եւ պաշտպանւում՝ անկախ նրա ազգային պատկանելիութիւնից: Մեզ մօտ ստեղծւած են բոլոր պայմաններն ինքնակազմակերպման եւ ազգային-մշակութային հասարակական միաւորումների լիարժէք գործունէութեան համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ-ի ներկայացուցիչը:

«alikonline.ir» - Ռուսաստանի Դաշնութեան արտաքին գործերի նախարարութիւնը տարակուսանքով է ընդունել Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայութեան յայտարարութիւնները դաշնային օրէնսդրութեան բազմաթիւ խախտումների պատճառով «Համառուսաստանեան ադրբեջանական կոնգրես» հասարակական կազմակերպութեան գրանցումը չեղարկելու վերաբերեալ ՌԴ-ի Գերագոյն դատարանի որոշման առնչութեամբ: Այդ մասին, ըստ «tert.am»-ի՝ յայտարարել է ՌԴ ԱԳՆ-ի խօսնակ Մարիա Զախարովան լրագրողների հետ ճեպազրոյցի ընթացքում:

«Ուշադրութիւն ենք դարձրել ռուսական ներքին քաղաքականութեան առնչութեամբ Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցչի ելոյթին, հնչել են մեր երկրում «ազգամիջեան յարաբերութիւնների հաւասարակշռութեան, բարեփոխումների հայեցակարգի ու միջմշակութային երկխօսութեան հեռանկարների» մասին խօսքեր: Կարծում ենք՝ նման յայտարարութիւնները տեղին չեն: Ռուսական հասարակական կազմակերպութեան նկատմամբ ռուսական դատարանի որոշումը որպէս Ադրբեջանի նկատմամբ «ոչ բարեկամական քայլ» գնահատելը տարօրինակ է թւում»,- ասել է Զախարովան:

Նա նշել է, որ ցաւալի է, որ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչութիւնը կրկին օգտագործում է եւ հրապարակաւ հնչեցնում «հայկական հետքի» մասին մի շարք ԶԼՄ-ներում հրապարակւած վարկածները:

«Մենք ինչ-որ կասկածելի խորհուրդների կարիք չունենք, թէ ինչպէս մեր սեփական երկրում կառուցենք միջէթնիկ յարաբերութիւնները: Ռուսաստանը բազմազգ ժողովրդավարական պետութիւն է, որտեղ իւրաքանչիւրի իրաւունքներն ապահովւում են եւ պաշտպանւում՝ անկախ նրա ազգային պատկանելիութիւնից: Մեզ մօտ ստեղծւած են բոլոր պայմաններն ինքնակազմակերպման եւ ազգային-մշակութային հասարակական միաւորումների լիարժէք գործունէութեան համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ-ի ներկայացուցիչը:

Յիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնութեան Գերագոյն դատարանը բաւարարել է ՌԴ արդարադատութեան նախարարութեան հայցը «Համառուսաստանեան ադրբեջանական կոնգրես» հասարակական կազմակերպութիւնը լուծարելու վերաբերեալ՝ դրա կանոնադրութեան՝ ռուսաստանեան օրէնսդրութեանը չհամապատասխանելու պատճառով:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։