Հա

Քաղաքական

27/05/2017 - 14:30

Խորհրդարանի դիւանի ընտրութիւններում փոխնախագահների վերընտրւելը համարւում է բարեփոխականների կարմիր գիծը

Այս շաբաթ տեղի է ունենալու Իսլ. խորհրդարանի դիւանի ընտրութիւնները: ԻՍՆԱ-ի հետ զրոյցում, խորհրդարանում «Յոյս» ֆրակցիայի ղեկավար դոկտ. Մոհամմադ Ռեզա Արեֆն ասել է, որ փոխնախագահների պաշտօնում Ալի Մոթահարիի եւ Մասուդ Փեզեշքեանի վերընտրւելը համարւում է բարեփոխականների կարմիր գիծը:

«alikonline.ir» - Այս շաբաթ տեղի է ունենալու Իսլ. խորհրդարանի դիւանի ընտրութիւնները: ԻՍՆԱ-ի հետ զրոյցում, խորհրդարանում «Յոյս» ֆրակցիայի ղեկավար դոկտ. Մոհամմադ Ռեզա Արեֆն ասել է, որ փոխնախագահների պաշտօնում Ալի Մոթահարիի եւ Մասուդ Փեզեշքեանի վերընտրւելը համարւում է բարեփոխականների կարմիր գիծը:

«Խորհրդարանի աշխատանքների առաջին իսկ օրւանից մեր քաղաքականութիւնը հիմնւած է եղել գործակցութեան եւ համախորհութեան վրայ: Մենք ձեւաւորել ենք յատուկ յանձնաժողով, որը պէտք է միւս ֆրակցիաների հետ բանակցութիւնների արդիւնքում որոշի խորհրդարանի երկրորդ տարւայ դիւանի ճակատագիրը, որպէսզի մեր գործունէութիւնը մարմնաւորի երկրում ստեղծւած կայունութիւնն ու ժողովրդի առաջ քաշած պահանջները»,- ասել է դոկտ. Արեֆը:

Պատասխանելով Իսլ. խորհրդարանի երկու փոխնախագահների՝ Մոթահարիի եւ Փեզեշքեանի փոփոխութեան ցանկութեան կապակցութեամբ խորհրդարանում շրջանառւող լուրերի մասին հարցին, բարեփոխականների ֆրակցիայի ղեկավարն ասել է, որ Փեզեշքեանի հետ կապւած նման տեղեկատւութեանը չի տիրապետում՝ նշելով, որ Մոթահարիի հետ կապւած կան նման միտումներ:

«Գործող փոխնախագահների պաշտօնավարութեան շարունակականութիւնը համարւում է մեր կարմիր գիծը»,- ընդգծել է դոկտ. Արեֆը:

Նա հերքել է խորհրդարանի փոխնախագահի պաշտօնում իր եւ Համիդ Ռեզա Հաջի Բաբայիի նշանակման մասին պահպանողականների հետ համաձայնութեան մասին տեղեկատւութիւնը՝ նշելով, որ անձամբ հանդիպել է պահպանողական պատգամաւոր Հաջի Բաբայիի հետ եւ այդ կապակցութեամբ իրենց միջեւ որեւէ խօսակցութիւն չի ընթացել:

Ըստ նրա՝ նախագահական ընտրութիւնների պատգամը առկայ ստատուս քւոյի պահապանումն է. «Մեր մարտավարութիւնը գործող փոխնախագահների պահպանումն է, որը պայմանաւորւած է այդ պաշտօնում նրանց դրական գործունէութեամբ»,- ասել է դոկտ. Արեֆը՝ եզրակացնելով. «Համաձայնութեան կայացման դէպքում յարգելու ենք այն: Ֆրակցիան հաւանութիւն կը տայ ցանկացած համաձայնութեանը: Հակառակ դէպքում ֆրակցիայի հանդիպման ժամանակ կը որոշենք, թէ ինչ ձեւաչափով ենք ներկայութիւն ապահովելու խորհրդարանի դիւանում»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։