Հա

Քաղաքական

27/05/2017 - 19:00

Փութինն ու Ռոհանին զրուցել են երկկողմ յարաբերութիւնների եւ տարածաշրջանային խնդիրների մասին

Ռուսական կողմի նախաձեռնութեամբ, այսօր՝ մայիսի 27-ին տեղի է ունեցել Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանիի եւ ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախօսազրոյցը: Զրոյցի ընթացքում երկու գործընկերները քննարկել են երկկողմ յարաբերութիւնների, Միջուկային համապարփակ համաձայնագրի եւ տարածաշրջանային համագործակցութեան հետ կապւած խնդիրներ:

«alikonline.ir» - Ռուսական կողմի նախաձեռնութեամբ, այսօր՝ մայիսի 27-ին տեղի է ունեցել Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանիի եւ ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախօսազրոյցը: Տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

Զրոյցի ընթացքում երկու գործընկերները քննարկել են երկկողմ յարաբերութիւնների, Միջուկային համապարփակ համաձայնագրի եւ տարածաշրջանային համագործակցութեան հետ կապւած խնդիրներ:

Անդրադառնալով երկկողմ տնտեսական յարաբերութիւններում նկատւող աճին, Հանրապետութեան նախագահը նշել է, որ Թեհրանը պատրաստ է ընդլայնել ու խորացնել իր յարաբերութիւնները Մոսկւայի հետ. «Աճի այս ընթացքը վկայում է յարաբերութիւնների, մասնաւորապէս՝ առեւտրա-տնտեսական յարաբերութիւնների ընդլայնման հետ կապւած երկու երկրների կամքի մասին: Թեհրանն ընդառաջում է էներգետիկ, բանկային, արդիւնաբերութեան եւ ենթակառուցւածքների ոլորտում երկկողմ յարաբերութիւնների ընդլայնմանը»,- ասել է Հանրապետութեան նախագահը:

Խօսելով Միջուկային համապարփակ համաձայնագրի մասին դոկտ. Ռոհանին մէկ անգամ եւս շեշտել է, որ քանի դեռ միւս կողմը չի խախտել ձեռք բերւած պայմանաւորւածութիւնն Իրանը հաւատարիմ է մնալու գործարքին:

Տարածաշրջանային հիմնահարցերի հետ կապւած դոկտ. Ռոհանին կարեւորել է Թեհրանի եւ Մոսկւայի համագործակցութիւնը՝ նշելով, որ դա նպաստելու է տարածաշրջանում ահաբեկչութեան դէմ պայքարի արդիւանւորմանն ու խաղաղութեան եւ կայունութեան հաստատմանը: Այս կապակցութեամբ նա յատկապէս կարեւորել է Սիրիայի ճգնաժամի կարգաւորման հետ կապւած Թեհրանի, Մոսկւայի եւ Դամասկոսի համագործակցութիւնը:

Նախագահի պաշտօնում վերընտրւելու կապակցութեամբ ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհաւորել է նախագահ Ռոհանիին՝ նշելով, որ քւէարկութեան արդիւնքները վկայում են այն մասին, թէ Իրանի ժողովուրդը պաշտպանում է նախագահի սոցիալ-տնտեսական նախաձեռնութիւններն ու տարածաշրջանային եւ միջազգային քաղաքականութիւնը:

Նախագահ Պուտինն ասել է, որ Ռուսաստանը պատրաստ է բոլոր ոլորտներում զարգացնելու յարաբերութիւններն Իրանի հետ՝ ընդգծելով որ Մոսկւան յատուկ կարեւորում է Թեհրանի հետ յարարբերութիւնները:

Նա նշել է, որ տարածաշրջանային հիմնախնդիրների հետ կապւած շարունակւելու է կողմերի միջեւ սերտ համագործակցութիւնը՝ յաւելելով, որ Սիրիայում որոշ երկրների ծաւալած ագրեսիւ գործողութիւնները մտահոգում են Մոսկւային:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։