Հարաւային Հորմոզգան նահանգում սպանւել է չորս ահաբեկիչ:
«alikonline.ir» - Հարաւային Հորմոզգան նահանգում սպանւել է չորս ահաբեկիչ: Այս մասին տեղեկացնում է ԻՍՆԱ-ն՝ վկայակոչելով նահանգի ոստիկանական ուժերի հրամանատար գեներալ Ազիզօլլահ Մալեքիին:
Հորմոզգանի ոստիկանապետը տեղեկացրել է, որ իրաւապահ մարմինները իւրացնելով ստացւած տեղեկութիւնները նահանգի արեւելեան շրջանում՝ Ռուդան քաղաքի լեռներում յայտնաբերել եւ վնասազերծել են ահաբեկչական մի խմբի, որի արդիւնքնում սպանւել են խմբի չորս անդամները:
Նրանց թաքստոցից յայտնաբերւել եւ առգրաււել է որոշակի քանակութեամբ զէնք-զինամթերք, պայթուցիկ նիւթեր եւ ԴԱԷՇ ահաբեկչական խմբաւորման դրօշը:
Ահաբեկիչներից երկուսը եղել են օտարերկրեայ քաղաքացիներ: