Հա

Քաղաքական

28/11/2017 - 12:50

ԻԻՀ եւ ՀՀ ԱԳ-ները հանդէս եկան համատեղ յայտարարութեամբ

Քիչ առաջ աւարտւեց Իրանի ԱԳ նախարար դոկտ. Մոհամմադ Ջաւադ Զարիֆի եւ ՀՀ ԱԳ նախարար Էդւարդ Նալբանդեանի երկկողմ հանդիպումը, որի աւարտին երկու գործընկերները հանդէս եկան համատեղ յայտարարութեամբ:

«alikonline.ir» - Քիչ առաջ աւարտւեց Իրանի ԱԳ նախարար դոկտ. Մոհամմադ Ջաւադ Զարիֆի եւ ՀՀ ԱԳ նախարար Էդւարդ Նալբանդեանի երկկողմ հանդիպումը, որի աւարտին երկու գործընկերները հանդէս եկան համատեղ յայտարարութեամբ: Տեղեկացնում է «alikonline.ir»-ի խմբագիր Արամ Շահնազարեանը:

Նալբանդեանը ողջունելով Զարիֆի եւ նրան ընկերակցող պատւիրակութեան այցը Երեւան յայտնեց, որ այն հաստատապէս նպաստելու է երկկողմ յարաբերութիւնների՝ ամրապնդմանը:

Նա տեղեկացրեց, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրութիւն ներկայացնող մի շարք հարցեր այդ թւում յարաբերութիւնների ընդլայնումը ամենատարբեր ոլորտներում եւ տարածաշրջանային հիմնահարցերը: Նա նշեց որ. «Դոկտ. Զարիֆին տեղեկացրել են ԼՂՀ հակամարտութեան կարգաւորման գործընթացի իրադարձութիւնների մասին»:

Նալբանդեանը ընդգծեց որ. «Պաշտօնական Երեւանը աջակցում է Իրանի կառուցողական դերակատարութիւնը տարածաշրջանային հիմնախնդիրների կարգաւորման գործում, յատկապէս՝ սիրիական ճգնաժամի կարգաւորման գործընթացում»:

Իրանի ԱԳ նախարարն էլ իր հերթին շնորհակալութիւն յայտնելով ընդունելութեան համար՝ երախտագիտութիւն յայտնեց եւ' Հայաստանի պետական մարմիններին եւ' ժողովրդին իրենց աջակցութիւնն եւ վշտակցութիւնը յայտնելու՝ Քերմանշահ նահանգում տեղի ունեցած աղէտալի երկրաշարժի կապակցութեամբ:

Դոկտ. Զարիֆը նոյնպէս ընդգծեց որ. «Երկու երկրները ունեն դրացիական սերտ յարաբերութիւններ ինչը նպաստում է տարբեր բնագաւառներում յարաբերութիւնների ընդլայնմանը»:

ԻԻՀ ԱԳ-ն յատուկ շնորհակալութիւն յայտնեց պաշտօնական Երեւանին միջազգային ատեաններում Իրանին պաշտպանելու եւ նրա դիրքորոշումները աջակցելու համար:

Համատեղ յայտարարութիւնից յետոյ երկու ԱԳ նախարարները ժամանեցին «Կոնգրես» հիւրանոց որտեղ տեղի է ունենում իրանական գործարար ֆորումը, որն նւիրւած է Իրան-Հայաստան բարեկամական յարաբերութիւնների հաստատման 25-ամեակին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։