Հա

Քաղաքական

01/07/2018 - 12:00

ՆԳ նախարարը՝ Խոռամշահրի դէպքերի մասին. «Զոհեր չկան, կայ մէկ վիրաւոր»

Ներքին գործերի նախարարն այսօր՝ յուլիսի 1-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ի թիւս այլ հարցերի յատուկ անդրադարձել է նախօրէին Խոռամշահր քաղաքում տեղի ունեցած դէպքերին եւ բողոքի զանգւածային ակցիաներին:

«alikonline.ir» - Ներքին գործերի նախարարն այսօր՝ յուլիսի 1-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ի թիւս այլ հարցերի յատուկ անդրադարձել է նախօրէին Խոռամշահր քաղաքում տեղի ունեցած դէպքերին եւ բողոքի զանգւածային ակցիաներին:

Աբդոլռեզա Ռահմանի Ֆազլին հերքել է կրակոցների արդիւքում զոհերի մասին շրջանառւող լուրերը. «Զոհեր չեն եղել: Կրակոց է տեղի ունեցել, մէկ հոգի վիրաւորւել է, որն էլ հիւանդանոց է տեղափոխւել»,- ասել է նախարարը:

Ըստ նրա՝ անվտանգութիւնն առանցքային խնդիրն է, որի պահպանումը ՆԳՆ-ի հիմնական պարտականութիւններից է. «Եթէ անվտանգութիւնն ապահովւի, բողոքի ակցիաների անցկացման հետ որեւէ խնդիր չունենք: Երբ բողոքաւորները փողոց են դուրս գալիս, ոմանք ոգեւորւում են, ոմանք էլ փորձում են առիթն ի չարս օգտագործել: Որոշ քայլեր են ձեռնարկում, որոնք խախտում են անվտանգութիւնն ու կարգ ու կանոնը: Նման դէպքերում իրաւապահ մարմիններն ունեն յստակ պարտականութիւններ, որոնց անտեսման դէպքում վտանգւելու է անվտանգութիւնն ու կարգ ու կանոնը: Մենք փորձում ենք ոստիկանութեան ուժերի համբերատարութեան եւ պատասխանատուների համագործակցութեան շնորհիւ, հնարաւորինս սեղմ ժամկէտներում վերջ տալ բողոքի ակցիաները: Սակայն, եթէ դա տեղի չունենայ, ապա իրաւապահ ուժերն ու դատական համակարգը ստիպւած են լինելու իրենց պարտականութիւնները կատարել»,- շեշտել է Ռահմանի Ֆազլին:

Նշենք, որ Խուզեստան նահանգի Խոռամշահր քաղաքում բողոքի զանգւածային ակցիաներ են կազմակերպւել ամառային տօթի պայմաններում խմելու ջրի սղութեան եւ դրա վատ որակի պատճառով:

Երէկ՝ երեկոյեան ցուցարարների եւ իրաւապահ մարմինների միջեւ բախումներ են տեղի ունեցել:

Ցուցարարներն ոստիկանական ուժերի ուղղութեամբ քարեր ու տարբեր իրեր են նետել, իսկ Իրաւապահ մարմինները ցուցարարներին ցրելու նպատակով արցունքաբեր գազ են օգտագործել: Լսւել են նաեւ կրակոցներ:

Սոցիալական ցանցերում, կրակոցների արդիւնքում զոհերի մասին լուրեր են շրջանառւում: Խոռամշահրի կուսակալը սակայն հերքել է դրանք:

ԻՌՆԱ լրատւական գործակալութիւնը տեղեկացնում է, որ այս պահի դրութեամբ Խոռամշահրը հանդարտ է եւ իրաւապահ մարմինների լիարժէք տիրապետում են օպերատիւ իրավիճակին:

 

 

 

Յարակից լուրեր

  • Լիբանանում կառավարութեան կազմի հաստատումից յետոյ վերսկսւել են բողոքի ակցիաները
    Լիբանանում կառավարութեան կազմի հաստատումից յետոյ վերսկսւել են բողոքի ակցիաները

    Լիբանանի նախագահ Միշէլ Աունի կողմից վարչապետ Հասան Դիաբի գլխաւորութեամբ կառավարութեան նոր կազմը հաստատելուց յետոյ Բէյրութում բողոքի նոր ալիք է սկսւել:

  • «Իշխանութիւնը պատրաստ է ժողովրդի նկատմամբ ուժ կիրառելու հրաման տալ». «Փաստ»
    «Իշխանութիւնը պատրաստ է ժողովրդի նկատմամբ ուժ կիրառելու հրաման տալ». «Փաստ»

    «Փաստ»-ը գրում է. «2018 թւականի գարնանը, երբ «Իմ քայլը» նախաձեռնութեան անդամները Գիւմրիից քայլելով հասան Երեւան եւ ակցիաների շարք սկսեցին, Նիկոլ Փաշինեանը կոչեր էր անում` դիմել խաղաղ անհնազանդութեան գործողութիւնների՝ փակել փողոցները, շրջափակել պետական հիմնարկները, այդ թւում՝ Ազգային ժողովի շէնքը, որպէսզի պատգամաւորները հնարաւորութիւն չունենան մուտք գործել օրէնսդիր մարմնի շէնք: 

  • Ոստիկանութիւնը բռնի ուժ է կիրառել դաշնակցական երիտասարդների դէմ
    Ոստիկանութիւնը բռնի ուժ է կիրառել դաշնակցական երիտասարդների դէմ

    ՀՀ կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ սպորտի նախարարութեան (ԿԳՄՍ) շէնքի դիմաց երէկ՝ դեկտեմբերի 3-ին խաղաղ անհնազանդութեան ցոյց իրականացնող ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միութեան (ՀԵՄ) երիտասարդների հանդէպ ՀՀ ոստիկանութիւնը բռնի ուժ է կիրառել։

  • Բենզինի գնի դէմ բողոքի ակցիաները շարունակւում են
    Բենզինի գնի դէմ բողոքի ակցիաները շարունակւում են

    Բենզինի գնի դէմ բողոքի ակցիաները երկրի տարբեր քաղաքներում շարունակւում են:

  • Հնարաւորութիւնը դեռ սպառւած չէ
    Հնարաւորութիւնը դեռ սպառւած չէ

    ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միութիւնը շարունակում է բողոքի նստացոյցն ու այլ գործողութիւնները՝ պահանջելով Կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ սպորտի նախարար Արայիկ Յարութիւնեանի հրաժարականը: Նախաձեռնութեան 7-րդ օրը, նոյեմբերի 14-ի առաւօտեան, ցուցարարներն ու նրանց աջակիցները իրենց բողոքի գործողութիւններն իրականացնում էին կառավարութեան շէնքի դիմաց, որի ներսում, այդ ժամին, ընթանում էր կառավարութեան հերթական նիստը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։