Ռազմավարական նշանակութեան ունեցող Հորմոզի նեղուցն Իրանի ազգային շահերի բաղադրիչներից մէկն է: Իրանի ծովային ուժերն ապահովել են նեղուցի անվտանգութիւնն ու դրանով ազատ նաւարկութիւնը եւ շարունակելու են նոյն կերպ վարւել:
«alikonline.ir» - Ռազմավարական նշանակութեան ունեցող Հորմոզի նեղուցն Իրանի ազգային շահերի բաղադրիչներից մէկն է: Իրանի ծովային ուժերն ապահովել են նեղուցի անվտանգութիւնն ու դրանով ազատ նաւարկութիւնը եւ շարունակելու են նոյն կերպ վարւել:
Ինչպէս տեղեկացնում է ԻՍՆԱ-ն՝ այս մասին այսօր՝ յուլիսի 31-ին Նոշահրում կայացած մամլոյ ասուլիսի ընթացքում յայտարարել է Իրանի ծովային ուժերի հրամանատար, ծովակալ Հոսէյն Խանզադին:
«Նեղուցների գործառոյթը հիմնականում պայմանաւրւած է դրանցով ազատ նաւարկութեան հնարաւորութեամբ: Պատժամիջոցների կիրառումն ուղղակիօրէն կարող է ազդել դրանց գործառոյթի վրայ, եւ, բանականաբար, Իրանի դէմ պատժամիջոցներն էլ կարող են ազդել Հորմոզ նեղուցի գործառոյթի վրայ: Հորմոզ նեղուցն Իրանի ազգային շահերի բաղադրիչներից մէկն է»,- ասել է Իրանի ծովային ուժերի հրամանատարը:
Նշելով, որ Իրանի ծովային ուժերն ապահովել են նեղուցի անվտանգութիւնն ու դրանով ազատ նաւարկութիւնը եւ շարունակելու են նոյն կերպ վարւել, նա յատուկ ընդգծել է. «Հորմոզ նեղուցով ազատ նաւարկութեան հնարաւորութիւնը պայմանաւորւած է Իրանի ազգային շահերով, եւ միջազգային հանրութիւնը պէտք է հաւատարմօրէն կատարի Իրանի նկատմամբ իր ստանձնած պարտաւորութիւնները: Հորմոզ նեղուցի հետ կապւած Իրանի ծովային ուժերի գործողութիւնները պայմանաւորւած են Իսլ. յեղափոխութեան առաջնորդի կարծիքով, այլ ոչ թէ ԱՄՆ գործողութիւններով»: