Հա

Քաղաքական

22/09/2018 - 09:45

Հանրապետութեան նախագահ. «Բանակցութիւններ վարելու մասին Թրամփի առաջարկն անկեղծ չէ»

Հանրապետութեան նախագահի նիւեօրքեան այցի նախօրէին ամերիկեան «The Washington Post» պարբերականը հրապարակել է դոկտ. Ռոհանիի յօդւածը, որում նա նշել է, թէ առանց նախապայմանների Իրանի հետ բանակցելու մասին ԱՄՆ նախագահի առաջարկն անկեղծ չէ, քանի որ ԱՄՆ պետքարտուղարը դրա համար «ծիծաղելի եւ վիրաւորական» նախապայմաններ է առաջ քաշում:

«alikonline.ir» - Հանրապետութեան նախագահի նիւեօրքեան այցի նախօրէին ամերիկեան «The Washington Post» պարբերականը հրապարակել է դոկտ. Ռոհանիի յօդւածը, որում նա նշել է, թէ առանց նախապայմանների Իրանի հետ բանակցելու մասին ԱՄՆ նախագահի առաջարկն անկեղծ չէ, քանի որ ԱՄՆ պետքարտուղարը դրա համար «ծիծաղելի եւ վիրաւորական» նախապայմաններ է առաջ քաշում:

Իր յօդւածում, դոկտ. Ռոհանին գրել է, որ Միջուկային գործարքից ԱՄՆ միակողմանի դուրս գալուց յետոյ Իրանն ընտրութեան երկու հնարաւորութիւն ունէր. «Անմիջապէս դուրս գալ գործարքից, ինչն ԱՄՆ-ին առիթ կընձեռէր հակաիրանական միջազգային համախմբում ձեւաւորել եւ անմիջապէս վերականգնել պատժամիջոցները, կամ մնալ գործարքում՝ դրա միւս կողմերից պահանջելով լրացնել ԱՄՆ բացը»:

Նա նշել է, որ ընտրելով երկրորդ տարբերակը, Իրանը միջազգային ասպարէզում ԱՄՆ մեկուսացման պատճառն է դարձել: Միեւնոյն ժամանակ, սակայն, նախագահը զգուշացրել է, որ Իրանը կը շարունակի մնալ գործարքում այնքան ժամանակ՝ ինչքան այն կապահովի իր շահերը:

«Հակառակ դէպքում, մենք այլ ուղի կընտրենք: Մեր տրամաբանութիւնը պարզ ու յստակ է. կամ բոլորն են շահում գործարքից, կամ՝ ոչ ոք»,- յստակեցրել է դոկտ. Ռոհանին:

Անդրադառնալով առանց նախապայմանների Իրանի հետ բանակցելու՝ Դոնալդ Թրամփի առաջարկին, նախագահը շեշտել է, որ այն անկեղծ չէ, քանի որ պետքարտուղար Մայք Պոմպէոն դրա համար «ծիծաղելի եւ վիրաւորական» նախապայմաններ է առաջ քաշում, որոնք բացարձակապէս անընդունելի են Իրանի ժողովրդի համար:

«Դրանից բացի, մենք ինչպէ՞ս ենք կարող վստահել ԱՄՆ-ին, այն դէպքում, երբ այդ երկիրը հրաժարւում է իր ստանձնած միջազգային պարտաւորութիւններից եւ ՄԱԿ-ի ԱԽ-ի ընդունած որոշումից ու միւս երկրներին էլ փորձում է ստիպել նոյնպէս վարւել»,- նշել է դոկտ. Ռոհանին՝ ընդգծելով, որ աշխարհի համար անընդունելի է ԱՄՆ միակողմանի քաղաքականութիւնն եւ, որ այլ երկրները չեն պատրաստւում հետեւել ԱՄՆ հրամայական քաղաքականութեանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։