Հա

Քաղաքական

23/09/2018 - 10:30

ԱԳ փոխնախարար. «Ահաբեկչութեան դէմ պայքարում երկակի ստանդարդների կիրառումն անընդունելի է»

Ահաբեկչութեան դէմ պայքարի գործում երկակի ստանդարդների կիրառումն անընդունելի է:

«alikonline.ir» - Ահաբեկչութեան դէմ պայքարի գործում երկակի ստանդարդների կիրառումն անընդունելի է:

Այս մասին «Instagram»-ի իր էջում գրել է քաղաքական հարցերով ԱԳ նախարարի տեղակալ Աբբաս Արաղչին՝ անդրադառնալով Ահւազի ահաբեկչութեան առիթով Հոլանդիայի եւ Դանիայի դեսպաններին ու Մեծ Բիրտանիայի գործերի հաւատարմատարին ԱԳՆ կանչելու փաստին:

«Ահաբեկչութեան դէմ պայքարի գործում երկակի ստանդարդների կիրառումն անընդունելի է: Արեւմտեան երկրները չեն կարող բարձրաձայնել ահաբեկչութեան դէմ պայքարի մասին, միաժամանակ ապաստան եւ տեղեկատւական միջոցներ տրամադրելով ահաբեկիչներին»,- գրել է Արաղչին:

Նա տեղեկացրել է, որ Դուբայի մշակութային խորհրդի անդամի «Twitter»-եան գրառումների առիթով, այսօր ԱԳՆ է կանչւելու նաեւ այդ երկրի գործերի հաւատարմատարը:

Նշենք, որ Դուբայի մշակութային խորհրդի անդամ Աբդօլխալեղ Աբդօլլահը «Twitter»-ի իր միկրոբլոգում անդրադառնալով Ահւազի ահաբեկչութեանը գրել էր. «10 զոհ Իրանի հարաւ-արեւմտեան Ահւազ քաղաքում ընթացող զինւորկան շքերթի վրայ իրականացւած յարձակման ժամանակ: Ռազմական թիրախի դէմ յարձակումն ահաբեկչական գործողութիւն չէ, իսկ պատերազմն Իրանի տարածք տեղափոխումը տարբերակ է, որի մասին յայտարարւել է եւ, որն ապագայում ընդլայնւելու է»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։