Հա

Քաղաքական

23/09/2018 - 10:43

Հանրապետութեան նախագահ. «Ահւազի ահաբեկչութեան հեղինակները պատժւելու են»

Ահւազի ահաբեկչութեան բոլոր հեղինակները յայտնաբերւելու եւ պատժւելու են:

«alikonline.ir»- Ահւազի ահաբեկչութեան բոլոր հեղինակները յայտնաբերւելու եւ պատժւելու են:

Ինչպէս տեղեկացնում է «Թասնիմ»-ը՝ այս մասին, այսօր Նիւ Եօրք մեկնելուց առաջ, «Մեհրաբադ» միջազգային օդանաւակայանում յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:

«Մեզ համար պարզ է, թէ ովքեր են այս ահաբեկչութեան հեղինակները եւ որտեղի հետ են կապւած: Նրանք, ովքեր միջազգային մակարդակով բարձրաձայնում են մարդու իրաւունքների մասին, պէտք է պատասխան տան այս բոլորի համար»,- ասել է նախագահը՝ յաւելելով. «Տրածաշրջանի ծախւած բոլոր փոքր երկրների պաշտպանն ու ապաւէնն ԱՄՆ-ն է: ԱՄՆ-ն է դրդում եւ անհրաժեշտ պայմանները ստեղծում սրանց համար: Սակայն, դա չի կարող ազդել մեր վճռակամութեան վրայ: Մենք աւելի մեծ ոճրագործութիւնների ենք տոկացել եւ օրէնքի ու երկրի շահերի շրջանակում այս ոճրագործութեան պատասխանը եւս կը տանք: Երէկւայ դէպքերի բոլոր հեղինակները յայտանբերւելու եւ պատժւելու են»:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։