Հա

Քաղաքական

24/09/2018 - 09:00

Ազգային սգոյ օր՝ Ահւազի ահաբեկչութեան զոհերի յիշատակին

Կառավարութիւնն այսօր ազգային սգոյ օր է յայտարարել երկրում՝ Ահւազի ահաբեկչութեան զոհերի յիշատակին:

«alikonline.ir» - Կառավարութիւնն այսօր ազգային սգոյ օր է յայտարարել երկրում՝ Ահւազի ահաբեկչութեան զոհերի յիշատակին:

Այս կապակցութեամբ Կառավարութեան հրապարակած յայտարարութիւնում մասնաւորապէս ասւած է. «Իրանի Իսլամական Հանրապետութեան կառավարութիւնը ցաւակցութիւն է յայտնում Խուզեստան նահանգի քաջարի մարդկանց եւ միջադէպի հետեւաքնով զոհւածների եւ տուժածների տառապող ընտանիքներին եւ նրանց յուղարկաւորութեան օրն ազգային սգոյ օր է յայտարարում:

Իրանի կառավարութիւնը կոչ է անում բոլոր կառավարութիւններին, յատկապէս հարեւան երկրիների, յստակ, վճռական միջոցառումներ իրականացնել ահաբեկչական խմբաւորումներին դիմագրաւելու համար, որոնք դեր են խաղացել այս արիւնայեղութեան մէջ կամ աջակցել են դրան, եւ հաւատալ, որ տարածաշրջանի երկրների անվտանգութիւնը բոլոր ժողովուրդների անբաժանելի եւ ընդհանուր կապիտալն է»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։