Հա

Քաղաքական

03/10/2018 - 13:20

ԱՄԴ-ն վճռեց. «ԱՄՆ-ը պէտք է չեղարկի Իրանի դէմ մարդասիրական, դեղորայքային, պարէնային եւ օդային տրանսպուտի պատժամիջոցները»

Արդարադատութեան միջազգային դատարանն (ԱՄԴ) այսօրւայ նիստում հրապարակել է իր վճիռը, որն ԱՄՆ-ի պարտաւորեցնում է չեղարկել Իրանի դէմ սահմանած մարդասիրական, դեղորայքային, պարէնային եւ օդային տրանսպորտի պատժամիջոցները: 

«alikonline.ir» - Արդարադատութեան միջազգային դատարանն (ԱՄԴ) այսօրւայ նիստում հրապարակել է իր վճիռը, որն ԱՄՆ-ի պարտաւորեցնում է չեղարկել Իրանի դէմ սահմանած մարդասիրական, դեղորայքային, պարէնային եւ օդային տրանսպորտի պատժամիջոցները: Տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

ԱՄԴ-ն իր ընդունած միաձայն վճռում նշել է, որ Իրանի դէմ ԱՄՆ սահմանած որոշ պատժամիջոցները հակասում են երկու երկրների միջեւ 1955 թւականին կնքւած Բարեկամութեան, տնտեսական յարաբերութիւնների եւ հիւպատոսական իրաւունքի պայմանագրին:

Հրապարակւած վճռում մասնաւորապէս նշւած է, որ ԱՄՆ սահմանած պատժամիջոցները նիւթական վնասներ են պատճառել Իրանի քաղաքացիական աւիացիային, բարդացրել են պարէնի եւ դեղորայքի հայթայթումը, իսկ արտասահմանեան բանկերն էլ հրաժարւում են իրանական ընկերութիւնների հետ ֆինանսական գործարքներից:

Դատարանն ԱՄՆ-ին պարտաւորեցրել է՝ հաշւի առնելով 1955 թւականին երկու երկրների միջեւ ստորագրւած Բարեկամութեան պայմանագիրը, վերացնի Իրանին՝ պարէնի, դեղորայքի, օդանաւերի եւ դրանց պահեստամասերի վաճառքի արգելքը եւ քայլեր ձեռնարկի, որպէսզի դրանց հետ կապւած ֆինանսական գորոծողութիւններն անարգելք իրականացւեն:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։