Հա

Քաղաքական

22/10/2018 - 14:20

Միրջաւէում առեւանգւած մարտիկներն ողջ եւ առողջ են

Միրջաւէում առեւանգւած մարտիկները ողջ եւ առողջ են: Այս մասին այսօր յայտարարել է Ներքին գործերի նախարարութեան սահմանների հարցով գլխաւոր տնօրէն Շահրիար Հէյդարին:

«alikonline.ir» - Միրջաւէում առեւանգւած մարտիկները ողջ եւ առողջ են: Այս մասին այսօր յայտարարել է Ներքին գործերի նախարարութեան սահմանների հարցով գլխաւոր տնօրէն Շահրիար Հէյդարին:

Յայտարարութեան մէջ մասնաւորապէս ասւած է որ. «Ահաբեկիչները շարունակում են գերութեան մէջ պահել իրանցի  մարտիկներին սակայն նրանք ողջ եւ առողջ են:

Իշխանութիւններն ամէն ինչ ձեռնարկում են առեւանգւածների յայտնաբերման եւ ազատ արձակման ուղղութեամբ»,- նշել է Հէյդարին յաւելելով որ՝ Պակիստանի կառավարութիւնն էլ վճռորոշ կամք է ցուցաբերել մարտիկների որոնման եւ ազատ արձակման հարցում:  

Յիշեցնենք որ, հոկտեմբերի 16-ի՝ վաղ առաւօտեան, Իրանի սահմանային Միրջաւէ շրջանում առեւանգւել էին սահմանապահ մարտիկներ: Սահմանապահները գտնւել են Լոքադանի սահմանամերձ տարածքում: Այն պատկանում է Միրջաւէ քաղաքի Ռիգմելք բաժնին, որն գտնւում է Միրջաւէ քաղաքից 50 կմ. հեռաւորութեան վրայ:

Նշենք որ, «Ջէյշօլադլ» ահաբեչական խմբաւորումն ստանձնել է սահմանային Միրջաւէ շրջանում մարտիկների առեւանգման պատասխանատւութիւնը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։