Հա

Քաղաքական

28/10/2018 - 12:40

Հանրապետութեան նախագահը նախարարներ նշանակեց

Երէկ հոկտեմբերի՝ 27-ին Իսլ. խոհրդարանը 12-րդ կառավարութեան կազմում ընդգրկւած նախարարների թեկնածուների քննարկումներից, յետոյ անցան քւէարկութեան՝ պարզելու, թէ 12-րդ կառավարութեան համար Հանրապետութեան նախագահի ներկայացրած 4 նախարարներից, որ թեկնածուներին է վստահում նախարարի պաշտօնում:

«alikonline.ir» - Երէկ հոկտեմբերի՝ 27-ին Իսլ. խոհրդարանը 12-րդ կառավարութեան կազմում ընդգրկւած նախարարների թեկնածուների քննարկումներից, յետոյ անցան քւէարկութեան՝ պարզելու, թէ 12-րդ կառավարութեան համար Հանրապետութեան նախագահի ներկայացրած 4 նախարարներից, որ թեկնածուներին է վստահում նախարարի պաշտօնում:

Ինչպէս տեղեկացնում է ԻՍՆԱ գործակալութիւնը՝ քւէարկութեան արդիւնքում պարզւեց որ, Իսլ. խորհրդարանի պատգամաւորներն վստահեցին Նախագահի ներկայացրած 4 նախարարներին:

Հանրապետութեան նախագահն էլ այսօր առաւօտեան հետեւելով Սահմանադրական օրէնքի 87-րդ եւ 133-րդ յօդւածի պահանջին՝ խորհրդարանի վսահութեան քւէն ստացած նախարարների թեկնածուներին նշանակեց իրենց պաշտօնում:

Նախագահը տնտեսութեան նախարար նշանակեց Ֆարհադ Դեժփասանդին, արդիւնաբերութեան, հանքարդիւնաբերութեան եւ առեւտրի նախարար նշանակեց Ռեզա Ռահմանին: Աշխատանքի սոցիալական ապահովութեան նախարար նշանակեց Մոհամմադ Շարիաթմադարին, իսկ Մոհամմադ Էսլամին դարձաւ տրանսպորտի եւ քաղաքաշինութեան նախարար:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։