Հա

Քաղաքական

24/11/2018 - 10:21

«Իրանը հզօր է, Հայաստանը կը տուժի՝ Իրանի հետ խզելով կապերը». Թեհրանի հայոց թեմի առաջնորդը՝ Փաշինեանի յայտարարութեան մասին

Հայ–իրանական սահմանի հնարաւոր փակման վերաբերեալ Նիկոլ Փաշինեանի յայտարարութիւնը ճիշտ չէ, քանի որ Իրանը նախորդ 28 տարիներին միակ երկիրն է, որ իր սահմանն անվերապահ բաց է պահել Հայաստանի համար։

«alikonline.ir»- Հայ–իրանական սահմանի հնարաւոր փակման վերաբերեալ Նիկոլ Փաշինեանի յայտարարութիւնը ճիշտ չէ, քանի որ Իրանը նախորդ 28 տարիներին միակ երկիրն է, որ իր սահմանն անվերապահ բաց է պահել Հայաստանի համար։ Այս մասին «news.am»-ի հետ զրոյցում ասաց Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսեանը՝ անդրադառնալով նոյեմբերի 1–ին ՀՀ ԱԺ-ում Փաշինեանի ելոյթին։ 

«Ես չեմ ուզում որեւէ մէկին խորհուրդ տալ, բայց կարծում եմ՝ ճիշտ յայտարարութիւն չէ սա, որովհետեւ նախորդող 28 տարիներին Իրանը միակ երկիրն է, որ իր սահմանն անվերապահ բաց է պահել հայ ժողովրդի առջեւ։ Մութ ու ցուրտ տարիներին բոլոր սահմանները փակ էին, ու միակ բաց սահմանն Իրանի հետ էր, ու այսօր եթէ Հայաստանը երրորդ երկրի ճնշման տակ իր հարեւան բարեկամ երկրի հետ յարաբերութիւնները ուզենայ պղտորել, անձնապէս ես ճիշտ չեմ համարում։ Մենք որպէս Իրանի քաղաքացիներ, բնականաբար կը նեղւենք, որ հարեւան երկիրն իր սահմանները փակի»,- ասաց Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսեանը։

Թեհրանի հայոց թեմի առաջնորդի կարծիքով, եթէ նման բան տեղի ունենայ, ապա միակ տուժողը Հայաստանն է լինելու. «Իրանը հզօր երկիր է եւ կարող է դիմանալ, Հայաստանն է, որ կը տուժի՝ Իրանի հետ յարաբերութիւնները խզելով կամ վատթարացնելով»։ 

Յիշեցնենք, որ նոյեմբերի 1–ին ՀՀ ԱԺ-ում վարչապետի պաշտօնակատար Նիկոլ Փաշինեանը յայտարարել էր, որ հայ-իրանական սահմանն ամէն պահի կարող է դէ ֆակտօ փակւել ԱՄՆ-ի եւ Իրանի հետ յարաբերութիւնների եւ մնացած աշխարհաքաղաքական խնդիրների պատճառով։

 

Յարակից լուրեր

  • Փաշինեանն ընտրել է «ժամանակի վրայ խաղալու» մօտեցումը․ «Փաստ»
    Փաշինեանն ընտրել է «ժամանակի վրայ խաղալու» մօտեցումը․ «Փաստ»

    «Անցած տարւայ սեպտեմբերին Ադրբեջանի սանձազերծած պատերազմում կրած պարտութիւնից յետոյ Հայաստանն այդպէս էլ ուշքի չի գալիս։ Պարտութեան հետեւանքով ունեցանք մարդկային, տարածքային եւ նիւթական այնպիսի աննախադէպ կորուստներ, որոնք դեռ տարիներով զգալ կը տան իրենց։ Երկիրն անընդհատ միակողմանի զիջումներ է կատարում՝ թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջների աւելացմանը զուգահեռ։ Տպաւորութիւն է, որ դիւանագիտական հարթակում Հայաստանը որեւէ ինքնուրոյն ասելիք կամ անելիք չունի, այլ կատարում է այն, ինչ իրեն թելադրւում է։ Երկրում շատ ծանր բարոյահոգեբանական իրավիճակ է, մարդիկ ի վիճակի չեն շոկից դուրս գալ։

  • Նիկոլ Փաշինեանի մանկութեան երազանքը
    Նիկոլ Փաշինեանի մանկութեան երազանքը

    Ժամանակակից հասարակութիւններին բնորոշ է սպառողական բնոյթը։ Սպառողական հասարակութիւնների կամ կոնսյումերիզմի՝ որպէս գաղափարախօսութեան սկզբնաւորման շրջան է համարւում անցած դարի 60-ական թւականները, ինչը, իհարկէ, պայմանական թւագրութիւն է։ Լայն իմաստով, կոնսիւմերիզմը կամ սպառողական հոգեբանութիւնը կապիտալիզմի որոշակիօրէն գռեհիկ արտայայտութիւնն է, որը տարբեր տեսութիւնների ու մոդելների տեսքով արտայայտւել է նախ տնտեսագիտութեան մէջ՝ առաջ մղելով այն թեզը, որ շատ սպառումը ծնում է շատ պահանջարկ, հետևաբար՝ այն տնտեսութեան զարգացման հիմնական խթանն է։

  • Շրջանցել փակուղին
    Շրջանցել փակուղին

    Մոսկուայի հանդիպումն ալ տեղի ունեցաւ: Անբնական կեանքը… բնականի պէս կը շարունակուի Երեւանի մէջ:

    Հ․Հ․ վարչապետի բանբերը, թէ՛ նախօրեակին եւ թէ՛ աւարտին, տեղեկութիւններով ճոխ յայտարարութիւններ չհրատարակեց, բան մը, որ սպասելի էր, մանաւանդ որ սեղանին շուրջ կը գտնուէին հանդիպման տէրն ու տիրականը՝ «քինկմէյքըր» Վլատիմիր Փութին, յաղթական Իլհամ Ալիեւ ու պարտեալ Նիկոլ Փաշինեան։

  • «Փաստ». «Փաշինեանն ինչպէս մեղաւորներ է «նշանակում», այնպէս էլ փորձում է քաղաքական դերակատարներ «նշանակել»»
    «Փաստ». «Փաշինեանն ինչպէս մեղաւորներ է «նշանակում», այնպէս էլ փորձում է քաղաքական դերակատարներ «նշանակել»»

    «Փաստ» օրաթերթը գրում է. «Պատերազմի ընթացքը, պարտութիւնը եւ հետպատերազմեան զարգացումները մէկ բանի մասին են վկայում, որ Նիկոլ Փաշինեանն ամբողջովին ձախողել է երկրի կառավարման իր առաքելութիւնը։ Եւ այս իրադրության պայմաններում նոյնիսկ աւելորդ է խօսել Հայաստանը ծանր իրավիճակից հանելու՝ Նիկոլ Փաշինեանի խոստումների մասին։ Նա անգամ գերիների հարցը չի կարողանում լուծել, ուր մնաց, որ իր մէջ ուժ գտնի շատ աւելի կարեւոր խնդիրների լուծման համար։

  • «Չեմ հասկանում, թէ որտեղ է ինձ «քցում» Ալիեւը՝ համաձայնելով կոմունիկացիաների ապաշրջափակմանը․ Փաշինեանը յայտարարել է, թէ դա բացառապէս Հայաստանին է ձեռնտու»․ «Հրապարակ»
    «Չեմ հասկանում, թէ որտեղ է ինձ «քցում» Ալիեւը՝ համաձայնելով կոմունիկացիաների ապաշրջափակմանը․ Փաշինեանը յայտարարել է, թէ դա բացառապէս Հայաստանին է ձեռնտու»․ «Հրապարակ»

    «Հրապարակ»-ը գրում է. «Մոսկովեան այցից վերադառնալիս Փաշինեանին ուղեկցող պատւիրակութիւնը նկատել է, որ նա ահաւոր ընկճւած է։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։