Հա

Քաղաքական

26/11/2018 - 14:38

Արամ Ա-ն զօրակցական հեռագիր է յղել հանրապետութեան Նախագահ Հասան Ռոհանին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը Իրանի Գերմանշահ նահանգում տեղի ունեցած երկրաշարժի կապակցութեամբ զօրակցական հեռագիր է յղել հանրապետութեան նախագահ Հասան Ռոհանիին:

«alikonline.ir»- Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը Իրանի Քերմանշահ նահանգում տեղի ունեցած երկրաշարժի կապակցութեամբ զօրակցական հեռագիր է յղել հանրապետութեան նախագահ Հասան Ռոհանիին:

Ըստ «Armenianorthodoxchurch»-ի` Հայրապետը զօրակցել է Հանարպետութեան նախագահին, Իրանի ժողովրդին եւ երկրաշարժից տուժածների ընտանիքներին:

Յիշեցնենք, որ Քերմանշահ նահանգում երէկ՝ նոյեմբերի 25-ին ժամը 20:07-ին, 6.4 մագնիտուդ հզօրութեամբ երկրաշարժ է գրանցւել:

երկրաշարժի օջախը գտնւել է 7 կմ. խորութեան վրայ, էպիկենտրոնը՝ Սարփոլէ Զահաբ քաղաքից 17 կմ. դէպի հարաւ-արեւմուտք ընկած հատւածում, հիւսիսային լայնութեան 34.38, եւ արեւելեան երկայնութեան 45.7 կոորդինատներով:

Երկրաշարժը զգացւել է Քերմանշահ, Իլամ, Լորեստան նահանգներում, Թաւրիզում, Ուրմիայում, ինչպէս նաեւ՝ Իրաքի արեւմտեան շրջաններում եւ մայրաքաղաք Բաղդադում:

Երկրաշարժին հետեւել են մի քանի յետցնցումներ:

Վերջին տեղեկութիւնների համաձայն՝ երկրաշարժից տուժածների թիւը հասել է 500-ի: Բարեբախտաբար մարդկային կորուստներ չկան:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։