Հա

Քաղաքական

06/12/2018 - 09:10

Իրանի նաւթի նախարար. «Իրանին պէտք է բացառել նաւթի արդիւնահանման մասին ՕՊԵԿ-ի ցանկացած որոշումից»

Այս փուլում, քանի դեռ շարունակւում են հակաիրանական պատժամիջոցները, Իրանը չի մասնակցի նաւթի արդիւնահանման մասին ՕՊԵԿ-ի որոշումներին: Այս մասին Վիեննայում, լրագրողների հետ ճեպազրոյցի ժամանակ յայտարարել է Իրանի նաւթի նախարար Բիժան Նամդար Զանգանէն:

«alikonline.ir» - Այս փուլում, քանի դեռ շարունակւում են հակաիրանական պատժամիջոցները, Իրանը չի մասնակցի նաւթի արդիւնահանման մասին ՕՊԵԿ-ի որոշումներին: Այս մասին Վիեննայում, լրագրողների հետ ճեպազրոյցի ժամանակ յայտարարել է Իրանի նաւթի նախարար Բիժան Նամդար Զանգանէն:

Յիշեցնենք, որ Նմադար Զանգանէն Վիեննայում է, մասնակցելու Նաւթ արտահանող երկրների կազմակերպութեան՝ ՕՊԵԿ-ի 175-րդ համագումարին:

«Իրանը մշտապէս աջակցել է նաւթի միջազգային շուկայում կայունութիւն ստեղծլու կապակցութեամբ ՕՊԵԿ-ի որոշումներին: Այս փուլում, սակայն, քանի դեռ շարունակւում են հակաիրանական պատժամիջոցները, Իրանը չի մասնակցի նաւթի արդիւնահանման մասին ՕՊԵԿ-ի որոշումներին: Իրանին պէտք է բացառել»,- ասել է նա:

Նախարարը խուսափել է պատասխանել Իրանի նաւթի արդիւնահանման եւ արտահանման ծաւալների մասին, լրագրողների հարցին՝ նշելով, որ թւերի բացայայտումն Իրանի դէմ ԱՄՆ ճնշումների աւելացման պատճառ կը դառնայ: Իսկ ինչ վերաբերում է միջազգային շուկայում նաւթի օպտիմալ գներին, Նամդար Զանգանէն նշել է, որ նաւթի գինը մէկ բարելի համար պէտք է կազմի 60-70 դոլար:

Անդրադառնալով Իրանի հետ կապւած հարցերով զբաղւող ԱՄՆ պետքարտուղարութեան յատուկ ներկայացուցիչ Բրայան Հուկի՝ Վիեննա այցելութեանը, Իրանի նաւթի նախարարն ասել է, որ եթէ նա Վիեննա է ժամանել ԱՄՆ-ի՝ ՕՊԵԿ-ին անդամկցելու դիմում ներկայացնելու եւ այդ կապակցութեամբ կազմակերպութեան անդամների հետ հանդիպելու համար, ապա խնդիրը կարելի է ուսումնասիրել: Իսկ եթէ մտադիր է ՕՊԵԿ-ի միջոցով աւելացնել Իրանի դէմ գործադրւող ճնշումները, ապա դա ոչ պրոֆեսիոնալ քայլ է. «ՕՊԵԿ-ն անկախ կազմակերպութիւն է, այլ, ոչ թէ ԱՄՆ էներգետիկայի նախարարութեան վարչութիւններից մէկը, որն հրահանգաւորւի Վաշինգտոնից»,- յստակեցրել է նա:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։