Հա

Քաղաքական

19/02/2019 - 15:18

«Ահաբեկիչների յանցագործութիւնն անպատասխան չի մնայ». Անվտանգութեան նախարար

Սիստան եւ Բալուչիստանում իրագործւած ահաբեկչական յանցաւոր գործողութիւնն անպատասխան չի մնայ:

«alikonline.ir» - Սիստան եւ Բալուչիստանում իրագործւած ահաբեկչական յանցաւոր գործողութիւնն անպատասխան չի մնայ: Այս մասին, այսօր՝ փետրւարի 19-ին, լրագրողների հետ զրոյցի ժամանակ յայտարարել է անվտանգութեան նախարար հոջ. Սէյէդ Մահմուդ Ալաւին: Տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

«Վստահեցնում եմ, որ այդ կապակցութեամբ անհրաժեշտ քայլերը ձեռնարկելու ենք. դա ժողովրդի պահանջն է»,- ասել է նախարարը՝ յաւելելով, որ ահաբեկչական գործողութեան յաջորդ իսկ պահից, խնդիրը յայտնւել է Ազգային անվտանգութեան գերագոյն խորհրդի օրակարգում, եւ քննարկւում են համարժէք պատասխանի հնարաւոր բոլոր տարբերակները:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։