Print this page
06/03/2019 - 15:00

«Կանաչապատ ծածկոյթի պահպանումը պէտք է արմատաւորւի հանրային մշակոյթում». Իսլ. յեղափոխութեան առաջնորդ

Ծառատնկութեան օրւայ եւ բնական պաշարների շաբաթւայ առիթով Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Սէյէդ Ալի Խամենէին երկու բերքատու ծառ է տնկել:

«alikonline.ir» - Ծառատնկութեան օրւայ եւ բնական պաշարների շաբաթւայ առիթով Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Սէյէդ Ալի Խամենէին երկու բերքատու ծառ է տնկել:

Միջոցառման ընթացքում այաթ. Խամենէին կարեւորել է կանաչ տարածքների պահպանումը՝ յատուկ ընդգծելով, որ կանաչապատ ծածկոյթի պահպանումը պէտք է արմատաւորւի հանրային մշակոյթում:

Իսլ. յեղափոխութեան առաջնորդը պատասխանատու օրգաններին կոչ է արել անհրաժեշտ քայլեր ձեռնարկել, երկրի կանաչապատ տարածքների եւ անտառների նկատմամբ հնարաւոր ոտնձգութիւնները կանխելու համար:

Յարակից լուրեր